ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծեծկռտուք՝ դպրոցում. կոտրվածքով 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցում: Ժամը 21:20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի տրավմատիկ կոտրվածք, ձախ քթանցքի վերին անկյան պատռված վերք, քթի միջնապատի դեֆորմացիա, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները, ովքեր համատեղ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 13-ամյա Էրիկ Ռ.-ն է,  ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցում՝ ծեծի ենթարկվելու հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 8-ին, ժամը 10:50-ի սահմաններում դպրոցում վիճաբանության ժամանակ նույն դպրոցի սաներ 14-ամյա Գոռ Գ.-ն, 14-ամյա Նարեկ Գ.-ն վիճաբանել են Էրիկ Ռ.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular