ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բյուջեի մահախոսականը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ մեկնարկեց 2024 թ. բյուջեի նախագծի քննարկումը, որին ներկա էր նաեւ Փաշինյանը, եւ այդ ներկայությունը զգացվում էր հատկապես ԱԺ միջանցքներում անվտանգության աշխատակիցների քանակից: Նրանից, որ նիստերի դահլիճում պատգամավորների սեղաններից կրկին հավաքել էին ջրի շշերը, անգամ լուրեր կային, որ պատգամավորների գրիչներն էլ են սեղաններից հավաքել։

Երբեմնի «դուխով» իշխանություններից բան չի մնացել, եւ այս ժողովրդավար իշխանությունն ամեն օր ավելի ու ավելի շատ է կտրվում 3 միլիոն վարչապետներից` ժողովրդից: Փողոցից իշխանության եկած մարդիկ ոչ միայն պադավատների պատուհանից եւ կառավարական շենքերի ճաղերի արանքից են աշխարհին նայում, այլեւ ոչ մի քաղաքացի չի կարողանում նրանց մոտենալ: Անգամ լրագրողների համար արդեն կառավարության անդամները հասանելի չեն: Երբեք ոչ մի իշխանություն այսքան փակ չի եղել հասարակությունից եւ այսքան անհասանելի:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախկինների օրոք մշտապես կառավարության անդամները շփվել են լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին, հիմա նրանք նիստերի դահլիճից հեռանում են ետնամուտքով՝ ԱԺ նախագահի համար նախատեսված դռնով կամ ուղղակի ճողոպրում են։

Ինչ վերաբերում է բյուջեին, ապա դրա լավագույն բնութագիրը տալիս է նախագծի հետեւյալ նախադասությունը. «Մենք բյուջեն կազմում ենք մի այնպիսի միջավայրում, երբ ունենք ահագնացող անվտանգային խնդիրներ, տասնյակ հազարավոր բռնի տեղահանված անձինք, ում պետք է ապահովենք արժանապատիվ կեցություն ՀՀ-ում»։

Արծվիկ Մինասյանը սա անվանեց մահախոսական. կառավարությունն ասում է. «Ժողովուրդ, մենք բյուջեն մեծացրել ենք, փորձելու ենք այս բոլոր ծրագրերն իրականացնենք, ջհանդամին, թե չեն կրակելու, ջհանդամին, թե չենք մեռնելու, գոնե կուշտ կմեռնենք»։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular