ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին հաճոյանալն ամենակարևորն է. Ավանեսյանը մոռացել է անցյալը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024թ. պետբյուջեի նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե երկրի բյուջեն թվերից ու տոկոսներից անդին նախեւառաջ մարդու մասին է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, եւ ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով։

Այնուհետեւ նա ավելացրել է. «Մի բան հստակ է՝ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ամեն հաջորդ տարվա բյուջեն ցույց է տալիս, որ այս իրավունքների իրացումն է դառնում անկյունաքարային»։ Այնուհետեւ տիկին նախարարը երկար թվերի շարք է ներկայացրել։Սակայն ուշադրություն դարձրե՛ք Ավանեսյանի ձեւակերպումներին, թե բյուջեն մարդու մասին է, երջանիկ ապրելու իրավունքը ապահովելու մասին, եւ որ, իբր, 2018թ. հեղափոխությունից հետո այդ իրավունքի իրացումն անկյունաքարային է։ Մենք այս հայտարարություններին ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք. 2018թ. «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն» կարգախոսով իշխանության եկած ուժը կարճ ժամանակ անց երկիրը հասցրեց աղետալի պատերազմի շեմին, ինչի հետեւանքով ունեցանք 4-5 հազար զոհ։

 

Երջանիկ անհատ խոստացող ուժի քաղաքականության հետեւանքով հազարավոր ընտանիքներ պարզապես դժբախտացան։ Հզոր պետության մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ Անահիտ Ավանեսյանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն ինքը, մի առիթով խոստովանել էր, որ երկրի անվտանգության ոլորտում իրենք ձախողել են, անգամ ասել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը չի կարող ապահովել, ուր մնաց Արցախի։

 

Նույնը նաեւ պատերազմին հաջորդած այս տարիների մասին է. հարյուր հազարից ավելի մարդ պարզապես մի քանի օրում ստիպված եղավ լքել իր հայրենիքը, տունը, բնօրրանը, որովհետեւ նման աղետի առաջ էր հասցրել ՀՀ իշխանությունը, որի կազմում է նաեւ նույն Անահիտ Ավանեսյանը։ Ու այսքանից հետո դեռ նախարարը խոսում է երջանիկ ապրելու իրավունքի իրացման մասին։

Միգուցե ինքը, դառնալով փոխնախարար, հետո՝ նախարար, երջանիկ է, երջանիկ են նաեւ իր թիմակիցները, որ երեւանյան փաբերից տեղափոխվեցին նախարարական աշխատասենյակներ ու Ազգային ժողով։ Հասարակ քաղաքացին, սակայն, ոչ միայն երջանիկ չէ, այլեւ հարցումների արդյունքներով շատ ավելի վատ վիճակում է։

Այնպես որ, տիկին նախարարը միգուցե նման ամպագոռգոռ ելույթներից առաջ ետահայաց նայեր իրականությանը, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալը եւ այդպես պաշտոնը պահելը ամենակարեւորն է իշխանական ղեկին հայտնվածների համար։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular