Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են ՌԴ-ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՕՊ-ը Բրյանսկի շրջանի երկնքում խոցել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք և ևս երեքը որսացել է Սև ծովի վրայով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն տելեգրամյան ալիքում։
«Այս տարվա նոյեմբերի 16-ի գիշերը Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը կասեցվել են: Հերթապահ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր. Բրյանսկի շրջանի տարածքում և ևս երեք անօդաչու թռչող սարք Սև ծովի վրա՝ Ղրիմի Հանրապետության ափերի մոտ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են ռուսական սահմանային տարածքները, անօդաչու սարքերի հարվածներ են հասցնում և դիվերսիաներ են իրականացնում։