ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ արագ արձագանքման խումբը կրկին այց է իրականացրել ոստիկանության բաժին, առանձնազրույց ունեցել Ֆաթիմա Զուրաբովայի հետ

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը նոյեմբերի 14-ի երեկոյան մեկնել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ Ֆաթիմա Զուրաբովայի իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով: Հայտնում են ՄԻՊ գրսենյակից։

«Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Ոստիկանության և Քննչական մարմնի ներկայացուցիչների հետ, ստացել անհրաժեշտ պարզաբանումներ:

Այնուհետև, հանդիպում է տեղի ունեցել Ֆաթիմա Զուրաբովայի շահերի պաշտպանությունը ստանձնելու նպատակով Քննչական մարմին ժամանած փաստաբանի հետ:

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Պաշտպանի արագ արձագանքման խումբը կրկին այց է իրականացրել նշված բաժին, առանձնազրույց ունեցել Ֆ. Զուրաբովայի հետ: Նրա կողմից բարձրացրած մի շարք հարցեր, այդ թվում՝ անվտանգության ապահովման հետ կապված, քննարկվել են Ոստիկանության և գործընթացում ակտիվ ներգրավված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ավելի ուշ՝ Ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆ. Զուրաբովան տեղափոխվել է անվտանգ վայր: Բարձրացված հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Ֆաթիմա Զուրաբովայի անհետ կորելու մասին: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 14-ի ժամը 20.45-ին Ֆաթիմա Զուրաբովան Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular