ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնը ուշադիր հետեւում է զորքի տեղաշարժին. ի՞նչ է ԱՄՆ պետդեպին վստահեցրել Բաքուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը պետք է հստակ ուղերձ հղի Ալիեւին, որ ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի, ներառյալ Սյունիքի նկատմամբ, լիովին անընդունելի կլինի։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է Ներկայացուցիչների պալատում Եվրոպայի հարցերով արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի նախագահ Թոմ Քինը եւ հարց ուղղել լսումներին մասնակցող Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենին. «Ի՞նչ միջոցներ է պատրաստ ձեռնարկել ԱՄՆ պետքարտուղարությունը զսպելու Ադրբեջանին նման քայլի գնալուց»։

Ի պատասխան, Օ Բրայենը նշել է, որ բոլոր շփումներում իրենք հստակ ազդակներ են հղել Ադրբեջանին, որ «Հայաստանի ներսում ուժի կիրառումը լիովին անընդունելի կլինի»։

«Բաքվի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ նման մտադրություն չունեն։  Եվ մենք շատ ուշադիր հետեւում ենք զորքերի տեղաշարժին, եւ ցանկացած ազդանշանի, որը կարող է հուշել նման ծրագրերի առկայության մասին։ Եվ, ինչպես ասացի, մենք ասել ենք, որ ոչ մի շանս չկա, որ մեր հարաբերությունները նորմալ կլինեն, քանի դեռ խաղաղության բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Ինչ վերաբերում է քայլերին, որ մենք ձեռնարկում ենք, դրանցից մեկն այն է, որ մենք չեղարկել ենք բարձրաստիճան բազմաթիվ շփումներ, նաեւ մենք չենք պատրաստվում նախաձեռնել 907 բանաձեւի շրջանցում, ինչը մեզ Ադրբեջանին աջակցելու հնարավորություն էր տալիս։ Նաեւ նշել ենք, որ տարանցիկ միջանցքի կառուցման հնարավորությունը ուղղակիորեն կախված է խաղաղության պայմանագրի կնքումից»,– ասել է նա։

Օ՝Բրայենը նշել է, որ պետքարտուղարությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց հետ մասնավոր զրույցների միջոցով Լեռնային Ղարաբաղում կատարվածը բացահայտելու ջանքերին, սակայն չի ցանկացել բացահայտել, թե այդ զրույցների արդյունքում ինչ եզրահանգումների են։ «Այս ամենը որոշ ժամանակ է պահանջում, քանի որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք հսկայական սթրես են ապրել նախորդ ամիսներին ու ծանր ժամանակներ ունեցել։ Մենք նոր ենք սկսել խոսել նրանց հետ։ Միայն կարող եմ ասել, որ այս մարդիկ Լաչինի միջանցքի փակվելուց հետո մեծ սարսափի ժամանակաշրջան են ապրել, ինչն էլ ստիպել է նրանց  սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իշխանության գալուց հետո հեռանալ։ Թե հստակ ինչ է տեղի ունեցել այնտեղ, հենց այն է, ինչը մենք ցանկանում ենք իմանալ։ Սրանով զբաղվում ենք ոչ միայն մենք, այլեւ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները։ Բոլոր եզրահանգումները կամփոփվեն մեկ զեկույցում», – ասել է Օ՝Բրայենը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular