Հայաստանի հավաքականները հաղթել են Իսրայելին ու Շվեյցարիային
ՍՊՈՐՏՇախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Իսրայելի թիմին: Հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հաղթել են Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Այս հաղթանակից հետո Հայաստանի թիմը կիսում է առաջին հորիզոնականը Գերմանիայի և Լեհաստանի թիմերի հետ:
Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին և այժմ կիսում է 4-6-րդ հորիզոնականները:
Հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի տասներկուերորդ չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:
Հինգերորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Գերմանիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Ֆրանսիայի թիմի հետ: