ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զենք գնելը մի բան է, Հայաստան հասցնելը՝ այլ. լոգիստիկ խնդիրները սրվելու են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիական մի քանի զրահամեքենաների Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրներն ու լուսաբանումը վկայում են մեր ավելի վաղ արած կանխատեսումը, թե արևմտյան զենք գնելու հետ կապված Հայաստանը լուրջ լոգիստիկ խնդիրներ ունի։ Տեխնիկայի մի մասը, եթե հավատանք առկա տեղեկություններին, դեռևս գտնվում են վրացական Փոթի նավահանգստում։ Փոթիի նավահանգստի օպերատոր ընկերությունը հայտարարել է, թե որևէ խնդիր չունի այն Հայաստան փոխանցելու համար, քանի որ սահմանափակումների տակ չեն գտնվում, մինչդեռ փաստն այն է, որ նման տեխնիկայի առաքման մասին տեղեկությունը հենց վրցական կողմից էլ դուրս է եկել։ Բանն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են խոչընդոտել Ֆրանսիայից գնած զենքի լոգիստիկան և ավելի վաղ նշել էինք, որ դա չափազանց բարդ իրագործվող գործարք է, քանի որ հիմնականում աշխարհաքաղաքական, այլ ոչ ռազմական կոմպոնենտ է պարունակում։

Եթե նույնիսկ ընդունենք, որ այս անգամ զրահամեքենաները հնարավոր կլինի անցկացնել Հայաստան, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումը Վրաստանի վրա պակաս ազդեցիկ կլինի, քան Արևմուտքի ճնշումը, ապագայում դա ամենևին էլ փաստ չէ, որ նման տենդենցները շարունակվելու են։

Իհարկե, այս դեպքում Արևմուտքին կհաջողվի համոզել ոչ միայն Վրաստանին, այլ նաև Ադրբեջանին, որ սա անհրաժեշտ է Ռուսաստանին տարածաշրջանից հանելու համար, առավել ևս, որ Հայաստան տեղափոխում է ոչ թե լուրջ սպառազինություն, այլ զրահամեքենաներ, որոնցից ավելի վաղ, ըստ ֆրանսիական աղբյուրների, հրաժարվել էր նույնիսկ Ուկրաինան, ուստի և զենքի մատակարարումը չի կարող լինել պարբերական, լինելու դեպքում էլ անընդհատ խոչընդոտներով և խափանումներով է լինելու, իսկ հնարավոր ռազմական գործողությունների շրջանում ընդհանրապես բացառվում է։

44–օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը որևէ փամփուշտ թույլ չտվեց իր տարածքով անցկացնել Հայաստան։ Տարածաշրջանում այնպիսի բարդ փոխհարաբերություներ են, որ ռազմական տեխնիկա գնելը մի բան է, Հայաստան հասցնելը բոլորովին այլ խնդիր, ուստի և հիմնականում ֆրանսիական զենքի շուրջ ամեն ինչ սահմանափակվում է քարոզչությամբ և մանիպուլացիաներով, որի նպատակն աշխարհաքաղաքական մրցակցությունն է, իսկ Հայաստանն ընդամենը դարձել է մանրադրամ տարածաշրջանում Ռուսաստանի հետ հաշիվները պարզելու համար։

Կարեն Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular