ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմական փաստեր, թե ի՞նչ է լինում սխալ վեկտորի ընտրության դեպքում. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատմական փաստեր, թե ի՞նչ է լինում սխալ վեկտորի ընտրության դեպքում։

1920-ի սեպտեմբերին սկսվեց հայ-թուրքական պատերազմը։

Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ 

1920 թ. այս օրը՝ նոյեմբերի 15-ին ՀՀ-ն ընդունեց Թուրքիայի վերջնագիրը։

Դրա հետեւանքը եղավ Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին, ըստ որի ՀՀ-ն հրաժարվում էր Սեւրի պայմանագրից, Կարսից, Սուրմալուի ու Նախիջեւանի գավառներից ամբողջությամբ ու Շիրակի գավառի մի մասից։

ՀՀ-ի տարածքը փոքրանում եւ դառնում է ընդամենը մոտ 10.000 քառ. կմ։

ՀՀ-ն պարտվեց նաեւ սխալ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության պատճառով։

1920-ի ամռանը ՀՀ-ն միաժամանակ բանակցում էր ռուսական եւ արեւմտյան հարթակներում։

Ռուսասատա՞ն, թե՛՝ Արեւմուտք ընտրության մեջ ընտրեցինք երկրորդը։

Իսկ Արեւմուտքը բացի կենացներից ոչ մի օժանդակություն չցուցաբերեց մեզ։

Արդյունքում թշմամացանք Ռուսաստանի հետ ու միայնակ մնացինք Թուրքիայի դեմ պատերազմում։

Նոյեմբերի 7-ին թուրքերը մտան Ալեքսանդրապոլ, իսկ Արեւմուտքը մատը մատին չէր տալիս պաշտպանելու իր դաշնակից Հայաստանին։

Նրանք բավարարվում  էին սոսկ գեղեցիկ հայտարարություններով։

Իսկ արդեն նոյեմբերի 22-ին Արեւմուտքը ցուցադրեց իր ողջ ցինիզմը։

Թուրքական զորքերը Երեւանի մատույցներում էին, իսկ ԱՄՆ նախագահ  Վիլսոնը ռազմական ռեալ օգնություն ցուցաբերելու փոխարեն ընդամենը հերթական «թուղթն» է  նվիրում հայերիս՝ ստորագրելով «իրավարար վճիռը»։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ 

Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Ու այս ամենը տեղի ունեցավ ՀՀ-Արեւմուտք դաշինքի առկայության դեպքում։

Սա ինչու՞ եմ պատմում։

Պատմում եմ, որ զուր պատրանքներ չունենաք Արեւմուտքի ռազմական օժանդակության պահով՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքի դեպքում։

Արեւմուտքի ոչ մի զինվոր չի գալու Հարավային Կովկաս թուրքերի դեմ պատերազմելու։

1920 -ի իրադարձություններն ապացուցեցին, որ Արեւմուտքի երկու բան է լավ ստացվում.

1. Թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի դեմ։

2. Իրենց գործողություններով նպաստել ՀՀ տարածքի շեշտակի փոքրացմանը։

Հարց կարող է առաջանալ. ինչպե՞ս է ՀՀ տարածքը  29.8 հազար քառ. կմ  դարձել, եթե Ալեքսանդրապոլի պայմանագրով այն ընդամենը մոտ 10 հազ. քառ. կմ էր։

Ասեմ. Խորհրդային Ռուսաստանի կողմից Թուրքիային  վերջնագիր ներկայացնելուց հետո»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular