ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ, ծեծկռտուք․ 9 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի նոյեմբերի 12-ին  հաղորդումներ են ստացվել առ այն, որ նշված օրը Աղավնավանք բնակավայրում գործող գինետան մոտ տեղի է ունեցել վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որի ընթացքում դրա մասնակից 2 անձինք  ծեծի են ենթարկվել, հնչել են կրակոցներ, ինչպես նաև վնասվել են ավտոմեքենաներ: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (2 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձևավորվել է քննչական խումբ, սկսված նախաքննության շրջանակներում իրականացվել են անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Աղավնավանք բնակավայրում հաստատված 24-ամյա մի երիտասարդ ու նույն գյուղի 51-ամյա մի բնակիչ ճանաչվել են տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, պարկուճներ, շուրջ մեկ տասնյակի հասնող վնասված՝ տարբեր մակնիշների ավոտմեքենաներ, որոնք տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Առգրավվել է գինետան տեսախցիկների հիշասարքը, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Քննությամբ նախնական փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից մի քանի օր առաջ  անօդաչու թռչող սարք (դրոն) գործարկելու հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել  մեկ անձի և 24-ամյա երիտասարդի միջև, որի ժամանակ վերջինս դեմքին ստացել է հարվածներ:

Այդ ամենի մասին երիտասարդը պատմել է 51-ամյա համագյուղացուն: Նոյեմբերի 12-ին` ժամը 18:00-ից 19:00-ի սահմաններում, նախօրոք գյուղ ժամանած իր ընկերների հետ նույն անձը հանդիպել է 24-ամյա Ա.Մ-ին, նրա 51-ամյա համագյուղացուն ու վերջինիս եղբորը, ապա շուրջ 10 հոգով ծեծի ենթարկել նրանց: Այդ ընթացքում նաև հնչել են կրակոցներ։  

Վերը նշված հանցագործությունը կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նոյեմբերի 13-ին ձերբակալվել են միջադեպի մասնակից, մայրաքաղաքի, հանրապետության մի քանի մարզերի տարբեր համայնքերի 7 բնակիչներ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վերջիններիս ներկայացվել են մեղադրանքներ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ և որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար նրանց ձերբակալելու վերաբերյալ։ Ոստիկանությանը տրվել է նշված 2 անձանց գտնելու և վարույթն իրականացնող մարմինին ներկայացնելու հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ միջադեպի մասնակիցների շրջանակն ամբողջականացնելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular