ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանը ՄԹ ստվերային պետնախարարի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Լեռնային Ղարաբաղը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարար Դեյվիդ Լամիին: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ռազմավարական երկխոսության մեկնարկի կապակցությամբ։ Մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում ՀՀ և ՄԹ միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Արարատ Միրզոյանն արժևորել է բրիտանական կողմի շարունակական աջակցությունը Հայաստանում արդյունավետ կառավարման և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: 

Արարատ Միրզոյանի և Դեյվիդ Լամիի ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

ՀՀ ԱԳ նախարարը Դեյվիդ Լամիին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, հայկական կողմի տեսլականը և Գրանադայում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո ընդունված հայտարարությանը միջազգային մյուս գործընկերների կողմից աջակցության արտահայտման կարևորությունը։

Տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման համատեքստում, նաև որպես խաղաղության օրակարգի բաղկացուցիչ մաս, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:     

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրան ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular