ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարմանը քիչ ժամանակ է մնացել. ՔՊ-ական պատգամավորը դեմարշ է սկսել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատելով ԱԺ վերջին նիստից՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարմանը շատ քիչ ժամանակ է մնացել։

ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է. «Մեզ տեղեկություններ են հասնում, որ քաղաքացիներից բժշկական հաստատություններում կանխիկ գումարներ են ուզում… Այդ գումար ուզող մարդն այն գողանում է։ ՀՀ-ում բոլոր բժշկական ծառայությունները կատարվում են անկանխիկ եղանակով։ Զարմացած եմ, որ այդ երեւույթն այսքան համատարած բնույթ է կրում։ Սա եւ՛ առողջապահական համակարգի, եւ՛ իրավապահ մարմինների բացթողումն է»Ինչպես հայտնի է, բուժկենտրոններում վճարումներն անկանխիկ եղանակով են. այդ մասին շատ է խոսվել։ Կառավարության նիստերից մեկի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է քիչ-քիչ անցում կատարել բացարձակ անկանխիկ եղանակի, որ անգամ տերմինալներով կանխիկ փողը չմուտքագրեն, այլ քարտով վճարեն։ Ու հիմա Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցի դեմ նման դեմարշ է սկսել ՔՊ-ի կարկառուն դեմքերից մեկը։ Սա պատահական չէ, եւ նա նման հրապարակային քայլերի չէր գնա առանց Փաշինյանի հետ ճշտելու։

Ասել է թե՝ այս ամենը արվում է՝ եւս մեկ անգամ կարծես ցույց տալու, որ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը չի տիրապետում առողջապահության ոլորտին. Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ դա առողջապահական համակարգի, ասել է թե՝ իրենց նախարարի բացթողումն է։ Ու հիմա ենթադրվում է, որ այսպես նախարարի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում։

Փաստորեն, Ավանեսյանին չի փրկի անգամ ՔՊ-ական դառնալն ու կուսակցական միջոցառումներին գերակտիվ մասնակցելը։ Նա հրաժեշտ կտա պաշտոնին՝ չնայած ամեն գնով վարչապետի աչքին երեւալու, նաեւ սիրաշահելու փորձերին։ Կարծես թե, սա արվում է՝ ապահովագրական համակարգի ներդրմանն ընդառաջ։

Սա թերեւս այլ պատմություն է՝ իր բազմաթիվ խութերով ու նախապատմություններով։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular