ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Գազայի մի շարք կառավարական շենքեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) այսօրվա հայտարարության համաձայն, Իսրայելի բանակի զորքերը վերահսկողության տակ են վերցրել բազմաթիվ «հաստատություններ, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում էր ռազմական նպատակներով», հաղորդում է NBC News-ը։

Ըստ այդ տեղեկատվության՝ իսրայելցի զինվորները կարողացել են մուտք գործել այնտեղ, ինչը զինվորականները նկարագրել են որպես «ՀԱՄԱՍ-ի օրենսդիր և կառավարական շենք, նահանգապետի նստավայր և բնակելի համալիր»:

ՑԱԽԱԼ-ի պնդմամբ՝ այդ տարածքները ծառայել են որպես ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայան, հարցաքննման և կալանման վայրեր։

«Այդ ֆորպոստներից մի քանիսն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կողմից՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժմանը նախապատրաստվելու համար», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular