ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում էթնիկ զտման հեղինակային իրավունքն Ալիևի հետ կիսում է Փաշինյանը. Արեգնազ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում մեր հայրենակիցների էթնիկ զտման հեղինակային իրավունքն Ալիևի հետ կիսում է Նիկոլ Փաշինյանը, քանզի վերջինս 2022-ին Պրահայում կանաչ լույս վառեց Բաքվի առաջ՝ պաշարման, հետո նաև ցեղասպանային գործողություններ իրականացնելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր՝ հիշեցնելով, որ օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Արցախը հայտնվեց Ադրբեջանի ձեռքում, իր բնօրրանից զրկվեց շուրջ 120 հազար արցախցի։

Նրա խոսքով, ՔՊ-ական իշխանության հակաարցախյան քաղաքականությունն Արցախի նկատմամբ չի ավարտվել. «Բազում խնդիրներ ունեն Հայաստան տեղափոխված արցախահայերը, որոնց կարգավիճակի հարցն անգամ օդում կախված է թողնում կառավարությունը։ Բացի այդ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի մոռացության տրվի Արցախը։ Հայաստանի քաղաքացիներին առաջարկում են ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։

Ավելին՝ իշխանական քարոզիչներն ու հաստիքային ֆեյքերը մի տեսակետ են ինտենսիվորեն տարածում, թե պետք է ուրախանալ, որ Արցախը հանձնվել է, քանզի վերջապես հնարավորություն կա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մերձենալ և խաղաղ ապրել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անրադառնալով «Խաղաղության խաչմերուկ»-ին՝ Ա. Մանուկյանն ասաց. «Մի նոր բառակապակցություն է դրվել շրջանառության մեջ՝ «Խաղաղության խաչմերուկ»։ Ասում են՝ Հայաստանը կարող է դառնալ այդ խաչմերուկը և երջանիկ ապրել։ Տողատակում էլ չեն մոռանում փոխանցել այն միտքը, որ դա հնարավոր է դարձել Արցախի կորստից հետո։ Այսինքն՝ առաջարկում են ուրախանալ Արցախի կորստով և ապրել «Խաղաղության խաչմերուկի» հեռանկարով։

Իրականում ուրախանալու ոչ մի պատճառ չկա։ Վիճակն առավել քան տխուր է։ Մինչև «խաչմերուկին» հասնելը, «խաղաղություն» բառի հետ «դարաշրջան» բառն էին օգտագործում։ Կյանքը ցույց տվեց, որ «խաղաղության դարաշրջան» ասելով՝ նկատի ունեին բազմաթիվ զոհերը, Արցախի կորուստը, 120 հազար հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի տարածքների կորուստը։

Ու հիմա, երբ խոսում են Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու մասին, սարսափով պետք է սպասել, որ ներկա քաղաքականության պահպանման ու այս իշխանությունների մնալու դեպքում Հայաստանի համար նույն կամ ավելի վատ ճակատագիր է սպասվում, ինչը եղավ Պրահայից հետո Արցախի հետ։ Հոկտեմբերի 5–ին Գրանադայում հենց այդ բացասական զարգացումների ճանապարհային քարտեզն է ընդունվել։ Նրանց բոլոր բառերն ու խոստումները պետք է հակառակ իմաստով հասկանալ։

«Խաղաղության խաչմերուկն» իրականում Հայաստանն աշխարհաքաղաքական կենտրոնների ու ռեգիոնալ տերությունների միջև առևտրի, բախման ու քաշքշուկի առարկա դարձնելու մասին է, ինչը չի կարելի թույլ տալ։ Իսկ դրա թիվ մեկ նախապայմանն իշխանափոխությունն է»,- ասաց Ագնեսա Մանուկյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular