Երևանում բախվել են Honda Fit-ն ու Toyota-ն. Նոր Նորքի թաղապետի դեմքը, բերանն ու քիթն են վնասվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին Երևանում՝ Հերացի փողոցում, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով դեմքի մասում թեթև մարմնական վնասվածքներ է ստացել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի և 47-ամյա Տիգրան Ազոյանի վարած Honda Fit մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չեն եղել, սակայն Toyota-ի ուղևոր Տիգրան Տեր-Մարգարյանը, ով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է, դեմքի մասում՝ քթի և բերանի հատվածում ստացել է մարմնական վնասվածք և սկսվել է արյունահոսություն, սակայն թաղապետը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ գերադասելով բուժումը ստանալ տան պայմաններում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Corolla-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Նոր Նորքի թաղապետին: