ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շահումյանցի թոշակառուն մի քանի միլիոն է կորցրել․ ի՞նչ է հայտնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սանկտ Պետերբուրգի բնակչուհին հաղորդակցվել է խաբեբաի հետ և կորցրել է իր բնակարանի վաճառքից ստացած գումարը։ Գրել է 78.ru-ն։

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերին 69-ամյա ռուս կնոջը զանգահարել է անհայտ անձը, որը ներկայացել է որպես «Կենտրոնական բանկի աշխատակից»։

Նա թոշակառուին ասել է, որ իբր խարդախները փորձում են հափշտակել Կրասնոգվարդեյսկի թաղամասում Շահումյան պողոտայի բնակարանի վաճառքից ստացված գումարը։

Զրուցակցի ասածներից վախեցած կինը հաշվեհամարների է փոխանցել է 7,3 մլն ռուբլի, սակայն որոշ ժամանակ անց հասկացել է, որ իրեն խաբել են։

Կինը դիմել է ոստիկանություն։ Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով («Խարդախություն»):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular