ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ չի անցնելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրամիության արտգործնախարարները երեկ կայացած խորհրդի նիստում հավանություն են տվել Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու, Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներն ակտիվացնելու առաջարկին։ ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը նիստից հետո հայտարարել է, թե քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը։ «Խորհուրդը քննարկեց ինչպես աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, Հայաստանի դիմադրողականությանը, անվտանգությանը ու բարեփոխումների շարունակմանը»,- ասել է Բորելը՝ խստիվ զգուշացնելով Ադրբեջանին, որ միջոցներ կկիրառեն Հայաստանի դեմ հարձակման դեպքում։

Միևնույն ժամանակ ուշագրավ է մեկ հանգամանք, որ նշել է Եվրամիության արտաքին քաղաքական ներկայացուցիչը, նրա խոսքով քննարկելու են եվրոպական խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը։ Եվրոպական խաղաղության մեխանիզմը մի գործիք է, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում միության անդամ չհանդիսացող երկրների պաշտպանողականությունը բարձրացնելու, հակամարտությունները կանխելու։ Նախկինում այս մեխանիզմների միջոցով օգնություն են ստացել Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան։ Հատկապես վերջին տարիներին այդ մեխանիզմից օգտվում է բացառապես Մոլդովան, սակայն բոլոր այն միջոցները, որ տրամադրվել է Եվրամիության կողմից առնվազն լուրջ համարել չի կարելի, դրանք ռազմական ուսուցման, ականազերծման և այլ անշառ միջոցառումների համար են տրվում, ինչը Հայաստանի պայմաններում առնվազն լուրջ դիտարկվել չի կարող։ Իհարկե դա ևս օգնություն է, սակայն ոչ այն իրական օգնությունը, որն ակնկալում է Հայաստանի Հանրապետությունը Եվրամիությունից։ Ամեն դեպքում հարկ է նշել, որ Ֆրանսիան, օրինակ, լուրջ աշխատանք է տանում և որոշակի քանակությամբ անհրաժեշտ սպառազինություն է փոխանցել Հայաստանին։ Եվրամիության մյուս երկրների մեջ դեռևս չկա այն երկիրը, որն իսկապես կցանկանար անհրաժեշտ ռազմամթերքով օգնել Հայաստանին, իսկ խաղաղության մեխանիզմով տրվող միջոցները հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում ոչնչով օգնել չեն կարող Հայաստանին, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ եվրոպական նավերը բնավ էլ մտադիր չեն բարձրանալ հայկական լեռները և հայտարարություններից ու բանաձևերից անդին, ոչինչ չեն անելու Հայաստանի համար։

Արամ Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular