ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրանն ազատ արձակվեց, երեկ փաստաբանության իմ ամենասիրելի պահերից ապրեցի. Արսեն Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ փաստաբանության իմ ամենասիրելի պահերից ապրեցի: Երեք օր ծնողներից խնամքով թաքցրել էի, որ 18-ամյա Տիգրանը հնարավոր է՝ երկուշաբթի օրն ազատվի կալանքից: Բանն այն էր, որ երկար ու համառ պայքարիցս հետո, եկել էր ժամանակը, որ դատախազը պիտի ուղղեր իր 1,5 ամիս տևող սխալը (հետևանքը՝ 1,5 ամիս կալանք) և Տիգրանի կողմից սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում կատարված գործողությունները դադարեր բռնության դրսևորումներ գնահատելը, քանի որ շիշ նետելը (այն էլ 1 հատ անհայտ ուղղությամբ) չի կարող բռնություն համարվել:

Ուրբաթ օրն արդեն տեղեկացա, որ երկուշաբթի օրը Տիգրանի մեղադրանքը պետք է փոխվի: Ես ակնկալում էի, որ ընդհանրապես կդադարեցվի քրեական հետապնդումը, սակայն դատախազը որոշեց շուտ չհանձնվել և խուլիգանության հոդվածը վերագրեց։

Այս ամենը, ինչպես արդեն ասեցի, ծնողներին չէի հայտնել, քանի որ չէի ուզում հույս արթնացնել, որը հնարավոր էր՝ իրավական «բեսպրեդելի» պատճառով չիրականանար, և կրկնակի սթրես ունենային նրանք:

Երկուշաբթի օրը, երբ ծանոթացա Տիգրանի մեղադրանքին, արդեն պարզ դարձավ, որ նա այլևս չի կարող կալանքի տակ մնալ: Սակայն, այդ կարևոր հանգամանքը ո՛չ նախաքննության մարմինը և ո՛չ էլ դատախազությունը, փաստորեն, չէին նկատել:

Երկար մասնագիտական «կռիվներից» հետո, վերջապես, հսկող դատախազն իր որոշմամբ Տիգրանին ազատ արձակեց: Իսկ իմ ամենասիրելի պահն այն էր, որ ես ու Տիգրանը մտանք իրենց տուն և անակնկալ մատուցեցինք ծնողներին (վայելեցի նրանց ուրախությունն ու հուզմունքը): Մինչ այդ պահը, նրանք չգիտեին, որ իրենց 18-ամյա որդին ազատ է արձակվել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular