ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Մարգարյան մարդու տեսակը համարյա չլրացվեց:

ՎԻԴԵՈ

Անդրանիկ Մարգարյան. մինչ օրս նրա տեղը բաց է: Մարդու նրա տեսակը համարյա չլրացվեց: Մարդասեր, բարի, հումորով, ավանդապաշտ ու հայրենասեր, գիտեր խոսքի արժեքը, գիտեր, որ պահին` ինչպես կողմնորոշվել:

Քաղաքականության մեջ դեմ էր կտրուկ, «թուր-թվանքով» հարցեր լուծելուն : Գնահատում էր անգամ իրեն ամենասուր քննադատողների արժանիքները, քաղաքական հակառակորդների հայրենիքին մատուցած ծառայությունների գինը:

2004թ-ի ապրիլին էլի ներքաղաքական իրավիճակը Հայաստանում լարված էր: Ընդդիմությունը իշխանությանը  երկխոսության  էր հրավիրում` քննարկելու Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի եւ Եվրախորհրդի պարտավորությունների կատարման հարցերը:

Հանգիստ էր վերաբերում, գտնում էր, որ ժողովրդին լարել ու տանել պայքարի սխալ է:

«Անկախ նրանից, դա կոչվում է սահմանադրական հեղաշրջում կամ զինված հեղաշրջում, սա հեղաշրջում է, եւ իշխանությունները պարտավոր են օրենքի սահմաններում կատարել համապատասխան գործողություններ»,-նշել է Անդրանիկ Մարգարյանը:

Բարիկադների մյուս կողմում իր նախկին ընկերներն էին: Մարգարյանն արձագանքել էր. «Այո, ընկերներն են, բայց եթե իմ ընկերները բարձրացնում են քաղաքական հարցեր, ինչին ես համաձայն չեմ, դա դեռ չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք, բայց եթե կատարում են քայլեր, որոնք դեմ են մեր երկրի կայունությանը, հեղաշրջման կոչ են անում՝ թեկուզ սահմանադրական ճանապարհով, ապա քաղաքական պայքարում մենք մրցակիցներ ենք…

Բայց ես խորհուրդ կտայի իմ ընկերներին, որպեսզի պահպանեն օրենքի տառը եւ ոգին, եւ մեր երկրի հետագա զարգացումը հարցականի տակ չդնեն»:

Այսօր եւս նրա շիրիմին ծաղիկներ ու ծաղկեպսակներ կդրվեն, կհիշեն նրա խոսքերը, խրատները, որոնցով սերունդ է դաստիարակվել: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular