ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե անգամ ուզում են հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ, դա անում են անտաղանդ ձևով. Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մինչեւ 2018-ը փորձել է մի կողմից բալանսն ապահովել միջազգային տարբեր դարակատարների եւ կառույցների միջեւ, մյուս կողմից կարեւոր է եղել, որ անվտանգությանն համակարգը իրավիճակին համահունչ աւնպիսի մակարդակ ապահովի, որը կամ կկանխի, կզսպի թշնամիների հնարավոր հարձակումները, կամ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում դրանք արագ կկանգնեցնի ու հակառակորդին կճնշի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հայաստանը շարունակում է առաջնորդվել հախուռն քաղաքականության տրամաբանությամբ, ոչ մի բան հստակ չէ: Նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ փորձում են հարաբերություններ կառուցել, այս դեպքում, ի հեճուկս Ռուսաստանի, դա էլ անում են այնպիսի անտաղանդ ձեւով, որի պայմաններում ոչ նոր ուղղություն է ուրվագծվում, եղած հարաբերություններն էլ տապալվում են: Սա բերում է նրան, որ Հայաստանի Հարավային Կովկասում վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների օբյեկտի: Այս պարագայում  մենք ունենում ենք տարածքային եւ մարդկային կորուստներ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular