ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ դատի համակարգում գործող՝ «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (Armenian Legal Center-ALC)  տևական ժամանակահատված ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացում: Համապատասխան UPR-ի ընթացակարգերին՝ ALC-ն մանրակրկիտ պատրաստել է «այլ շահագրգիռ կողմերի զեկույց»՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայերի, Արցախի և Հայաստանի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների համապարփակ ամփոփումը՝ կոնկրետ առաջարկություններով: Այս զեկույցը ներկայացվել է UPR-ի քարտուղարություն՝ նպաստելով Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր  վիճակի պատշաճ գնահատմանը:

Վերջին 18 ամիսների ընթացքում ALC-ն համապատասխան զեկույցներ և իրավական վերլուծություններ է ներկայացրել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների տարբեր դաշնագրերի մարմիններին, անկախ փորձագետներին, հատուկ զեկուցողներին և աշխատանքային խմբերին: ALC-ն նաև համագործակցել է միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնք կենտրոնացած են մարդու իրավունքների վրա՝ նրանց տրամադրելով զեկույցներ և տվյալներ՝ ընդգծելու խախտումների լրջությունը և Ադրբեջանին, իր գործողությունների համար, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: ALC-ի կողմից պատրաստված նյութերի ազդեցությունն ակնհայտ է ՄԱԿ-ի «Շահագրգիռ կողմերի տեղեկատվական զեկույցում», որտեղ տեղ են գտել ALC-ի պատկերացումները:

Բացի այդ, ALC-ն աջակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի տարածաշրջանային գրասենյակներին՝ համապատասխան զեկույցներ ներկայացնելու UPR քարտուղարությանը և պաշտպանելու հայերի իրավունքներն իրենց երկրների արտաքին գործերի նախարարություններում, որոնք նույնպես մասնակցում են Ադրբեջանի UPR-ի վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումներին: Աշխատանքի այս ընթացակարգը  ենթադրում էր հարցումների և կոնկրետ առաջարկությունների ներկայացում՝ նպատակ ունենալով երաշխավորել, որ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների խախտումների համար:

Շարունակելով իր հանձնառությունը՝ ALC-ն ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի UPR-ի աշխատանքային խմբի նիստերին, որոնք նախատեսված են 2023 թվականի նոյեմբերի 14-ին և 17-ին, Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդում:

Ավելին՝ ALC-ն նոյեմբերի 14-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի նստավայրում  մասնակցելու է Հայ օգնության միության կողմից կազմակերպված տեղեկատվական միջոցառմանը, որը կրում է «Արցախի վերականգնման ճանապարհը. Ադրբեջանին պատասխանատվության ենթարկում» խորագիրը: Այս միջոցառումը, որն անցկացվում է Ադրբեջանի համար UPR գործընթացին զուգահեռ, նպատակ ունի խթանել փորձագետների, պետական ​​պատվիրակությունների, շահագրգիռ կողմերի և փաստաբանների միջև քննարկումները մարդու իրավունքների մարտահրավերների ու հաշվետվողականության հնարավորությունների վերաբերյալ՝ Արցախում բռնի տեղահանման ողբերգական իրադարձությունների լույսի ներքո: Այս առումով ALC-ն օգտագործելու  է իր փորձը ցեղասպանության, էթնիկական զտումների և բռնի տեղահանման հանցագործությունների իրավական հետապնդման գործում:

Վերջին իրադարձությունների համատեքստում ALC-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ ՝ մարդկության նկատմամբ իր վերջին հանցագործությունների համար: Հիմնական առաջարկությունները ներառում են Արցախի կալանավորված առաջնորդների և ռազմագերիների հրատապ ազատ արձակումը` ապահովելով նրանց անվտանգ վերադարձն իրենց ընտանիքներ: Շեշտը դրվում է նաև արցախահայության՝ տուն վերադառնալու և խաղաղ ու ապահով ապրելու հիմնարար իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնորոշման իրավունքի վերահաստատման վրա։

 ALC-ն կոչ է անում անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված հայերին, հաստատել տեղահանված արցախցիների գույքային պահանջների արդարացի գործընթաց, միջազգային մոնիտորինգի միջոցով ապահովել տարածաշրջանում մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը և խրախուսել դիվանագիտական ​​ջանքերը՝ ապահովելու Արցախի հայության իրավունքները։

Վերջապես, ALC-ն վճռականորեն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ հակամարտության ընթացքում միջազգային իրավունքի խախտման և մարդու իրավունքների ոտնահարման համար՝ ընդգծելով արդարության կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular