ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ սամբիստների արդյունքներն աննախադեպ էին աշխարհի առաջնությունում. Կարեն Գիլոյան

ՍՊՈՐՏ

Աշխարհի ավելի քան 70 երկրի 650 սամբիստներ 3 օր շարունակ Երևանում պայքարեցին աշխարհի առաջնության բաղձալի մեդալների համար: Կանանց և տղամարդկանց մարզական սամբոյի, և տղամարդկանց մարտական սամբոյի մրցումներում Հայաստանը ներկայացուցիչներ ունեցավ բոլոր քաշային կարգերում և արդյունքում կարողացավ 10 մեդալ նվաճել՝ 5 արծաթե և 5 բրոնզե: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ հայ մարզիկների մրցելույթներն աննախադեպ էին:

«Շնորհավորում եմ բոլորիս. սա իսկապես շատ լավ արդյունք է. ավելին է, քան երբևէ եղել է: Հայաստանի սամբոյի մեծահասակաների հավաքականն աշխարհի առաջնություններում երբևէ այսքան մեդալ չէր նվաճել: Ցավոք, ոսկե մեդալ չունեցանք. ոմանց խանգարեց հուզմունքը, ոմանք շատ ավելին էին ցանկանում անել, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է աշխատել հաջորդ առաջնությունում ոսկե մեդալներ ունենալու համար»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ մարզական խոշոր միջոցառումների անցկացման առումով Հայաստանը բարձր նշաձող է  սահմանել. «3 օր շարունակ աշխարհի սամբիստների մայրաքաղաքը Երևանն էր: Կազմակերպչական առումով կարող եմ ասել, որ մրցաշարը բարձրակարգ էր։ Դրա վառ վկայությունը մասնակից երկրների ներկայացուցիչների շնորհակալական խոսքերն էին. շատերն ասում էին, որ սա լավագույն առաջնությունն էր, որին իրենք մասնակցում էին: Կարող ենք փաստել, որ մենք ի զորու ենք անցկացնել բարձր կարգի մրցումներ»:

 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի գնահատմամբ՝ մեծահասակների աշխարհի առաջնությունում 10 մեդալ նվաճելը գերազանց արդյունք է:

«Ճիշտ է, ոսկե մեդալ չկարողացանք նվաճել, բայց սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի մեծահասակների հավաքականը 10 մեդալ է նվաճում աշխարհի առաջնությունում: Հավատացնում եմ՝ սա գերազանց արդյունք է մեզ համար: Ոսկե մեդալին շատ մոտ էինք: Կարծում եմ՝ տղաներին մի քիչ չհերիքեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նաև կաշկանդում էր այն հանգամանքը, որ տանն են հանդես գալիս: Պատասխանատվությունը մեծ էր, լարվածություն կար:  Կարծում եմ՝ մյուս տարի մեր երիտասարդները կարդարացնեն բոլորիս սպասելիքները: Ամեն դեպքում, Հայաստանի հավաքականը երբեք մեծահասակների աշխարհի առաջնության եզրափակիչներում 5 մասնակից չէր ունեցել. սա աննախադեպ էր»,- նշել է գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):

Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):

Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին մարզիչներ Վովիկ Խոջայանի, Հայկ Ավետիսյանի և Էռնեստ Միրզոյանի ղեկավարությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular