ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում ազատությունից ապօրինի զրկված քաղաքացու ընտանիքը ՄԻՊ-ի աջակցությամբ ստացել է սոցաջակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իր ամուսինը Բաքվի դատարանի կողմից ապօրինի դատապարվել է ազատազրկման։ Ընտանիքն այժմ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։

✅ Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությանը՝ որպես Բաքվում ազատությունից ապօրինի զրկված անձի ընտանիք, իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում։

✅ Պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի առնչությամբ իրականացվել են ուսումնասիրություններ։

✅ Քննարկումների և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու է, մինչդեռ տարիներ շարունակ չի ստացել այն։

Պաշտպանի արագ արձագանքման և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում ընտանիքին տրամադրվել է շուրջ 3 տարվա չվճարված դրամական օգնությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular