ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարեջրի կարբոնացում

ՖՈՏՈ

Գարեջրի գազն այդ ըմպելիքի անբաժանելի մասն է։ Բացի այն, որ գազն ազդում է փրփուրի առաջացման վրա, այն նաև մեծապես ազդում է համի վրա։ Գազի պղպջակներն ազդում են ճաշակելիքի ռեցեպտորների վրա և միաժամանակ ընդգծում գայլուկի դառնության ընկալումը:
Ավանդաբար ածխածնի երկօքսիդն է օգտագործվում գարեջրի գազով հագեցման՝ կարբոնացման համար: Նախ, դա խմորման արգասիքներից մեկն է, և երկրորդ, դրանով գարեջուրը հեշտ է հագեցնել ոչ միայն արդյունաբերական պայմաններում, այլ նաև տանը։ Այսօր որոշ գարեջուր արտադրողներ սկսել են ածխաթթու գազի փոխարեն ազոտ օգտագործել։ Այնուամենայնիվ, գարեջուրը տանը ազոտով հագեցնելը բարդ խնդիր է։ Ի վերջո, CO2-ով կարբոնացումը ավանդույթ է, և գարեջրագործների մեծ մասը չի պատրաստվում հրաժարվել դրանից: 
Իսկ ընդհանրապես CO2-ով հագեցնելու պրոցեսը կոչվում է կարբոնացում, և այն տեղի է ունենում բնական կամ արհեստական եղանակներով: Արդյունաբերական արտադրության մեջ գարեջուրը գազավորվում է արտադրության վերջնական փուլում։ Տնային պայմաններում այդ գործընթացն իրականացվում է գարեջրի շշալցման փուլում։ Միևնույն ժամանակ, գարեջրի խոշոր գործարաններում օգտագործվում է հարկադիր կարբոնացում միատեսակ համով խմբաքանակ ստանալու համար։ Տեխնոլոգիան պարզ է, և շատերն են ծանոթ խորհրդային տարիների սիֆոններին, ածխածնի երկօքսիդը ճնշման տակ անցնում է գարեջրի տարաներ։ Այդ մեթոդը լավագույնս է աշխատում ֆիլտրացված գարեջրի դեպքում:
Տարբեր երկրների օրենսդրությունը տարբեր կերպ է վերաբերվում գարեջրագործությունում CO2-ի ծագմանը: Օրինակ, Ռուսաստանում այն կարող են գնել այլ արտադրողներից: Իսկ Գերմանիայում օրենսդրությունը սահմանում է, որ գարեջրի գործարանները պետք է ինքնուրույն արտադրեն ածխաթթու գազ իրենց կարիքների համար:
Ինչ վերաբերում է բնական կարբոնացմանը, ապա դա հնագույն մեթոդ է, որն օգտագործվում էր հին գարեջրագործների կողմից և այսօր էլ օգտագործվում է կրաֆտային ​​գարեջրի արտադրողների կողմից: Գործընթացը հիմնված է այն բանի վրա, որ խմորման ժամանակ խմորիչը, բացի ալկոհոլից, արտազատում է նաև CO2։ Այդ մեթոդը լավագույնս է համապատասխանում կենդանի, չֆիլտրացված գարեջրի համար: Այդ մեթոդի առավելությունն այն է, որ այն պարզ է, ինչն էլ օգտագործում են տնային գարեջրի սիրահարները։ Միայն անհրաժեշտ է շաքար կամ գլյուկոզա ավելացնել գարեջրի մեջ: Գարեջրագործներն այդ հավելումն անվանում են «պրայմեր»: Պրայմերն իր կազմով կարող է բազմազան լինել, բայց սովորական ճակնդեղի շաքարն այդ նպատակի համար քիչ օգտակար է, քանի որ տալիս է խմորիչի հետհամ: Այդ նպատակի համար լավագույներն են եգիպտացորենի շաքարից, եղեգնաշաքարից, մելասից կամ մեղրից պատրաստված օշարակները: Ընդ որում, կախված նրանից, թե որ պրայմերն է օգտագործվում, կարբոնացման գործընթացը տևում է 7-ից 14 օր։ Նաև գործընթացի արագության վրա ազդում է ջերմաստիճանը, որի իդեալականը 18-22 օC-ն է: Կարբոնացման գործընթացին տիրապետելը նախապայման է իսկական տնական գարեջուր պատրաստելու համար։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular