ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 գոլ, 8 դեղին քարտ․ Ֆուտբոլային թրիլեր «Սթեմֆորդ Բրիջում» (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Երեկ Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր թրեբլի դափնեկիր «Մանչեսթեր Սիթիին»։

25-րդ րոպեին մանչեսթերյան ակումբի գոլահար Էլինգ Հոլանդը 11 մետրանոց հարվածով բացեց խաղի հաշիվը։ 

Քիչ անց «Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան (29') անկյունայից գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը։ 

Այնուհետև ՄանՍիթիի նախկին եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգն (37') առաջ մղեց լոնդոնյան ակումբին։  45+1-ին Մանուել Ականջին հաշվիը հավասարեցրեց։

2-րդ խաղակեսի սկզբում (47') Հոլանդը նորից առաջ մղեց «Բաց կապույտներին»։ 20 րոպե անց Նիկոլաս Ջեքսոնը (67') հաշիվը դարձրեց 3-3։

86-րդ րոպեին Սիթիի կիսապաշտպան Ռոդրին կրկին առաջ մղեց Անգլիայի գործող չեմպիոնին։ Իսկ արդեն վերջին րոպեներին «ՄանՍիթիի» նախկին խաղացող Քոուլ Փալմերը 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձրեց 4-4։

Բավականին բարձր տեմպ ունեցող խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով, որի ընթացքում եղավ նաև 8 դեղին քարտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular