Լսում էի երկրպագուների ձայները և ուժ էի գտնում իմ մեջ. Բորիս Շատվերյան
ՍՊՈՐՏՀայաստանի սամբոյի հավաքականի առաջատար Բորիս Շատվերյանը Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց, իսկ մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով, հայտննում է Armsport.am-ը։
«Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր այստեղ էին ու աջակցում էին մեզ: Երրորդ գոտեմարտի ժամանակ թուլանում էի, բայց լսելով ձեր ձայները՝ ուժ էի գտնում իմ մեջ, դա անբացատրելի էր: Երևի տակտիկական սխալները խանգարեցին, առաջին մեղավորը ես եմ: Խոստանում եմ՝ կշտկեմ բոլոր սխալներն ու Հայաստանի պատիվը կշարունակեմ բարձր պահել»,-ասել է հայազգի մարզիկը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեց Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունում: