ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պահում է ՀՀ թիկունքը, բայց կարող է հիասթափվել Փաշինյանի պատճառով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Փաշինյանը Հայաստանի անվտանգային համակարգի նոր երաշխավորներ է փնտրում Արևմուտքում, Իրանը հերթական անգամ իր միանշանակ հստակ կարծիքն է հայտնել այսպես կոչված միջանցքի մասին։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին բացառիկ հարցազրույց է տվել «Սիվիլնետին» և, խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում «միջանցք» տերմինն օգտագործելու մասին, ասել է, թե նրանց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր կան։ «Մենք Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կողմնակիցն ենք և դեմ ենք ցանկացած բանի, որը կխախտի նրա միջազգային սահմանները։ Միջանցքի մասին պետք է նշեմ, որ սահմանային գրականության մեջ դա կոչվում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում, նրանք, ովքեր կրկնում են այդ բառը հատուկ իմաստով են այն օգտագործում և թաքնված մտքեր ունեն», - ասել է դեսպանը։ Նրա խոսքով՝ Իրանը դեմ չէ հաղորդակցության ուղիների վերականգնմանը, բայց անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։

Թերևս հենց հարավային բարեկամի նման դիրքորոշման շնորհիվ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առայժմ զերծ են մնում իրենց սպառնալիքներն իրագործելու մտադրությունից՝ հասկանալով, որ կարող են Իրանի բուռն հակազդեցությանն արժանանալ։ Այս հանգամանքը, սակայն, պետք է ստիպի նաև փաշինյանական վարչախմբին, գիտակցելու, որ արևմտյան ուժերին Հայաստան բերելու իրենց հնարավոր ջանքերը կարող է խրտնեցնել նաև պաշտոնական Թեհրանին։ Ընդսմին, իրանական կողմը բազմիցս նշել է, որ դեմ է նման զարգացումներին և իր թշնամիներին տարածաշրջան բերելու քաղաքականությանը, այդ մասին հայտարարել են, թե՛ Իրանի նախագահ Ռայիսին, թե՛ արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ և հենց դա է պատճառը, որ իրանական կողմն առանձնապես վստահություն չունի Նիկոլ Փաշինայնի նկատմամբ։ Վերջինս էլ իր քաղաքականության մեջ շատ դեպքերում հաշվի չի առնում Իրանի կարծիքը և շարունակում է պարել արևմուտքի դուդուկի տակ։ Թե ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ, կարծում եմ յուրաքանչյուրին էլ պարզ է։

Մելինե Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular