ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանագրից հետո մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ. Վարդան Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Մտահոգություններ ունեմ, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ:

Այս մասին իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը' անդրադառնալով Խաղաղության պայմանագրին ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ:

«Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցը դա այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարվա վերջ:

Դրա մասին խոսում են իշխանության բոլոր ներկայացուցիչները` վարչապետը, ԱԳՆ նախարարը, Ավտանգության խորհդրի քարտուղարը:

Զգում ես, որ այս մարդիկ խոսում են իրենց թվացյալ «բաց ճակատով» և մեզ ուղղակի ավետում են, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց այդ «բաց ճակատի» վրա ակնհայտ հայ ժողովուրդը մի բան է կարդում, առ այն, որ այս իշխանության  օրերին և այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը անցել ու անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, և այս ամենը շարունակվում է և չգիտենք ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել:

Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, ես վերաբերվելում եմ որպես հայ-թուրքական բանակցություններ և ոչ թե՝ հայ-ադրբեջանական, որովհետև այս բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և Թուրքիան և Ադրբեջանը և իրոք, ինչպիսի ելք էլ որ լինի դա վերաբերվելու է և Ադրբեջանին և Թուրքիային, այնպես որ ես դրան վերաբերվելու եմ որպես հայ-թուրքական բանակցություններ:

Թուրքիան և Ադրբեջանը հավատում են, որ հայ ժողովուրդը  խորապես հավատում է, որ նրանք նստել են հայերի հողերի վրա, բնակություն են հաստատել հայերի պատմական հոերի վրա:

Եվ նրանք խորապես համոզված են, որ եթե Հայաստանը մի օր լինի հզոր պետություն, նրանք անպայման այս  հարցին նորից  կվերադառնան, և դա կարողա է Թուրքիայի և Ադրբեջանի համար սպառնալիք լինի:

Հաշվի առնելով, որ այս խաղաղության պայմանագրի բանակցությունները վարում են այս  իշխանությունները, որոնք տապալել են ամեն ինչ, զրոյացրել են, կորցրել են Արցախը, ադրբեջանական ուժերը գտնվում են հայկական տարածքում, զոհեր ենք տվել  և  ասյտեղ ինչ-որ խոստումներ տալ սեղանի վրա, որոնք հավանաբար այդ պայմանագրի միջոցով Ադրբեջանը և Թուրքիան կպոկեն մեզանից:

Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ վերջնաարդյունքում, մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և շատ ավելի դառը իրականության առաջ»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular