ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կողմից հրահանգ է իջել ՆԳՆ-ին՝ տուգանել բոլոր սննդի օբյեկտներին․ «Հրապարակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռ 2022 թվականի մարտից հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անգամ բացօթյա սրճարաններում ծխելն արգելվեց: Այս որոշումն իհարկե մեծ քննադատությունների արժանացավ, քանի որ տրամաբանական չէ բացօթյա տարածքներում ծխելու արգելքը: Վերոնշյալ որոշումից հետո Հայաստանի բոլոր հանրային սննդի օբյեկտներում «մոխրաման» բառը մոռացվեց, բայց ծխելու մշակույթն առ այսօր շարունակում է մնալ: Շատ հաճախ ականատես ենք լինում, որ սրճարաններում, ռեստորաններում մարդիկ ծխում են՝ մոխրամանի փոխարեն այլ հարմարանք օգտագործելով: Ստացվում է, որ այս օրինագիծը՝ որպես ծխելն արգելող միջոց, իրեն չարդարացրեց, սակայն ահռելի գումարներ է բերում պետբյուջե, գրել է «Հրապարակ»-ը։

Լրատվամիջոցը տեղեկություններ ունի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ է իջել ՆԳՆ-ին՝ օրվա կտրվածքով մի քանի տասնյակ սննդի օբյեկտների տուգանելու համար:

Ոստիկաններից շատերն անգամ անհարմար են զգում մտնել սննդի կետեր և տնտեսվարողներին ու քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնել, սակայն ինչ արած, վարչապետի հրահանգն է, պետք է կատարեն, բյուջեն լցնեն, որպեսզի «չաղլիկ» աշխատավարձեր ստանան:

«Հրապարակը» հարցում է  ուղարկել Ներքին գործերի նախարարություն, պարզելու համար, թե քանի՞ տնտեսվարող և քանի՞ քաղաքացի է տուգանվել սննդի օբյեկտներում ծխելու համար և որքա՞ն գումարի չափով:

Հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ն նշել է. «Ի պատասխան Ձեր 10.11.2023 թ. գրության տեղեկացնում ենք, որ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 173.2-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և ստորաբաժանումների կողմից 2023 թվականին՝ նոյեմբերն 9-ի դրությամբ կազմվել է 9106 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որից՝ օբյեկտներում՝ 1016, այլ վայրերում՝ 7602։ Տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց  նկատմամբ կազմվել է 488 արձանագրություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular