ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Հադրութի շրջանում հայկական եկեղեցի է ավերել

ՄՇԱԿՈՒՅԹ

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու ավերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման խախտման մասին։

2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր 2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցներցի է նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին։

Այն կառուցվել էր 18-19-րդ դարերում։

«2022 թվականին եկեղեցու ավերումը Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի միջանկյալ միջոցի առաջին փաստագրված խախտումն է»,- ասված է կազմակերպության հրապարակման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular