ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


13-ամյա այս աղջիկը մահացավ այն բանից, ինչն անում են աղջիկների 90%-ը․ զգոն եղեք (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

13-ամյա Ջեմմա-Լուիզա Ռոբերթսը լողի էր հաճախում և դրա համար էլ, հարմարության նկատառումներով, սկսել էր տամպոններ օգտագործել, որպեսզի կարողանա պարապել նաև մենստրուացիայի օրերին:

Եվ հենց այդ տամպոններն էլ դարձել են նրա մահվան պատճառը:

Մի անգամ՝ տամպոնը դնելուց հետո աղջիկը սկսել է իրեն վատ զգալ, նրա մոտ լուծ է սկսվել, սրտխառնոց ու փսխումներ:

Բժիշկները կարծելով, թե նա հիվանդ է նորովիրուսի տարատեսակներից մեկով, տուն են ուղարկել աղջկան, որպեսզի նա չվարակի հիվանդանոցում գտնվող մյուս հիվանդներին:

    

Իսկ երբ աղջկա ինքնազգացողությունը շատ է վատացել, նրան տարել են մեկ այլ կլինիկա, որտեղ պարզվել է, որ Ջեմայի մոտ տոքսիկ շոկի ախտանիշ է՝ հազվագյուտ, բայց կյանքի համար վտանգավոր մանրէաբանական ինֆեկցիա, որի առաջացման պատճառներից մեկն էլ տամպոններն են:

Մանրէները, որոնց պատճառով սկսվում է տոքսիկ շոկի ախտանիշը, սովորաբար ապրում են մաշկի մակերեսին, քթի ու բերանի մեջ ու ոչ մի խնդիր չեն ստեղծում:

Բայց եթե դրանք հայտնվում են արյան մեջ, սկսում են թունավոր նյութեր արտադրել, որոնք վնասում են հյուսվածքները, մաշկն ու ներքին օրգանները:

Հիվանդությունը շատ վտանգավոր է, դրա համար էլ նման հիվանդներին անհապաղ օգնություն է պետք ցուցաբերել:

Բայց, ցավոք, աղջկա հիվանդությունը չափազանց ուշ են ախտորոշել, ու մանրէները արդեն հասցրել էին անդառնալիորեն վնասել նրա օրգանները:

Նա մահացել է մեկ շաբաթ անց՝ ուղեղում սկսված արյունահոսության պատճառով:

Այդ ժամանակ նրան արդեն արհեստական արյան շրջանառության սարք էին միացրել:

Հիմա աղջկա մայրը բոլորին նախազգուշացնում է տոքսիկ շոկի ախտանիշի մասին, որի առաջին ախտանիշները նման են մրսածության կամ գրիպի:

«Ամուսինս երբեք չէր լսել տոքսիկ շոկի ախտանիշի մասին: Եթե որևէ հայր կարդա այս մասին ու նրա դուստրը հանկարծ հիվանդանա, այս գիտելիքը կօգնի փրկել նրա կյանքը», – ասում է Ջեմմայի մայրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular