ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը փողով սենատորներ ու կոնգրեսականներ է «գնում». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ.

 ԱՀՀ–ի ղեկավարությունը նամակ է հղել ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ֆինանսական և այլ միջոցներով ազդել ԱՄՆ–ի ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանրապես քաղաքականության վրա: Խնդրում եմ` մանրամասնել, ինչի մասին է խոսքը և ինչ փաստեր են բացահայտվել:

Որևէ երկիր, որը փորձում է փողով կամ նվերներով ազդեցություն բանեցնել որևէ քաղաքական գործչի, հատկապես կոնգրեսականի կամ սենատորի վրա, կատարում է ոչ միայն սխալ, այլև անօրինական քայլ: Կոնգրեսում ու Սենատում գործում են էթիկայի հանձնաժողովներ, որոնք զբաղվում են նման հարցերով: Բացի այդ, օրենքի համաձայն` նվեր ստացված իրը չպետք է գերազանցի որոշակի «x» գումար: Եթե գերազանցեց այն, պետք է հետ վերադարձվի կամ ստացողը պետք է այդ մասին հայտնի համապատասխան ատյաններին, ինչին արդեն հետևում են օրենքով սահմանված կոնկրետ քայլեր:

Ադրբեջանը սովորություն է դարձրել մարդկանց փողով կամ նվերներով «առնելը»: Աստիճանաբար տարբեր փաստեր են բացահայտվում: Օրինակ, անցած տարի մի խումբ կոնգրեսականներ, սենատորներ, նրանց աշխատակազմերից մարդիկ հրավիրվել են Ադրբեջան` մասնակցելու կոնկրետ միջոցառման, ապա ստացել են թանկարժեք նվերներ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույնը: Երբ դա բացահայտվեց, Կոնգրեսը հետազոտություն անցկացրեց: Էթիկայի հանձնաժողովը նրանց ստիպեց վերադարձնել այդ նվերները: Սա շատ կարևոր փաստ է նաև այն առումով, հիմա այդ քաղաքական գործիչները հասկանում են, որ Ադրբեջանի պատճառով իրենց համբավը տուժում է:

Վերջերս բացահայտվել է, որ Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարար, միլիարդատեր Զիա Մամադովի որդին` Անար Մամադովը Վաշինգտոնում հիմնել է «Azerbaijan America Alliance» ընկերությունը, որի նպատակն է «աջակցել Ամերիկայի և Ադրբեջանի երկարատև գործընկերությանը»: Այդ նպատակով նա կազմակերպել է տարբեր ընթրիքներ, միջոցառումներ, և միայն 2011–15 թթ. ծախսել 12 մլն դոլար:

Մեր նամակում մենք անդրադարձել ենք այս և այլ դեպքերի և փորձել ենք փաստել, որ նման միջոցներով Ադրբեջանը փորձում է ազդել ԱՄՆ–ի քաղաքականության վրա:

Նախկինում ԱՄՆ–ի Արդարադատության նախարարությունը Ադրբեջանի դեմ որոշ գործեր է առաջադրել Արտաքին կոռուպցիոն դրսևորումների ակտի (FCPA) միջոցով: Այսինքն, քրեական գործե՞ր են հարուցվել: Ինչի՞ մասին է խոսքը:

Որքան գիտեմ` այո, բայց չգիտեմ, թե հիմա դրանք ինչ փուլում են: Այդ ամենը երկարատև գործընթաց է: Բայց կարևորն այն է, որ մենք ուշադրություն ենք հրավիրում և հիշեցնում ենք, որ նման բաներ եղել են և շարունակում են լինել: Թերթերն էլ սկսում են ավելի շատ գրել այդ մասին, որպեսզի մարդիկ, նաև քաղաքական գործիչները հասկանան, որ այս ամենն ընդունելի չէ, և ԱՄՆ–ն թույլ չի տա նման բաներ:

 

Այս տարվա սկզբին Bloobberg News–ը հոդված էր տպագրել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանն ամսական 45000 դոլար է փոխանցում Podesta Group–ին, որը ադրբեջանամետ քարոզչություն է իրականացրել: Սա ի՞նչ կազմակերպություն է և կոնկրետ ի՞նչ ծրագրեր է իրականացրել:

Դա լոբբիստական կազմակերպություն է, որը փորձել է ցանկացած ձևով Ադրբեջանին լավ լույսի ներքո ներկայացնել: Հաճախ նման կազմակերպությունները որպես խորհրդական վճարի դիմաց աշխատանքի են հրավիրում, ասենք, թոշակի անցած կոնգրեսականների կամ քաղաքական գործիչների և օգտվում նրանց կապերից ու ազդեցությունից: Podesta–ն էլ է նույնը արել: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Podesta Group–ի պայմանագիրը երկարացվել է:

 Իսկ ադրբեջանական լոբբին այսօր ԱՄՆ–ում ուժե՞ղ դիրքեր ունի:

Նրանք փորձում են հզորանալ: Ու այդ ճանապարհին մեր փորձն են ընդօրինակում: Հետևելով մեր օրինակին` վերջերս Կոնգրեսում ստեղծվել են ադրբեջանական, նաև թուրքական հանձնախմբեր: Այս կապակցությամբ մենք հետևյալ մարտավարությունն ենք որդեգրել: Այն կոնգրեսականներին, ովքեր անդամակցում են ադրբեջանական կամ թուրքական հանձնախմբերին, նամակներ ենք ուղարկում, տեղեկացնում ենք, որ գուցե Ադրբեջանը ձեզ լավ երկիր է թվում, բայց դուք գիտե՞ք արդյոք, որ այսինչ բաներն անում են, ու դա նրանց համար նորմալ է: Ոչ միայն նվեր կամ փող են տալիս, այլ պատերազմում են Արցախի ժողովրդի դեմ: Կամ տեղեկացնում ենք, թե Ադրբեջանի զինված ուժերն ինչպես են վերաբերվում հայ խաղաղ բնակիչների նկատմամբ, կամ մահացած հայ մարդկանց դիակներն ինչպես են խոշտանգում: Ու հարցադրում ենք անում` դուք ցանկանո՞ւմ եք նման մարդկանց հետ լինել և ձեր անունը կապել նրանց հետ:

Բայց պետք է նշեմ, որ ադրբեջանական լոբբին մեկ առավելություն ունի` այդ երկիրը շատ փող ունի:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular