ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանում ՀՀ դեսպանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Սփյուռքի հարցերով Հունաստանի ԱԳ փոխնախարար Յորղոս Կոցիրասին։ Հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Կողմերն անդրադարձել են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերին, առկա միջազգային մարտահրավերների պայմաններում սփյուռքյան կառույցների միջև սերտ համագործակցության կարևորությանը: Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափերում, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցության էլ ավելի ամրապնդման անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ դեսպանը Մկրտչյանը զրուցակցին է ներկայացրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ և դրանից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները։ Դեսպանն ընդգծել է միջազգային կառույցների դերակատարությունը՝ ինչպես մշակութային ցեղասպանությունը կանխելու, այնպես էլ հայ ռազմագերիներին և պահվող անձանց վերադարձնելու հարցում։

«Դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացմանը՝ միջազգային երաշխիքների առկայության դեպքում։ Քննարկվել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ դեսպանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հունաստանին` հայ ժողովրդին և Հայաստանին հուզող հարցերի նկատմամաբ աջակցության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular