ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը այցելելու է Գերմանիա. Գերմանիայի բնակիչների կեսը դեմ է Թուրքիայի նախագահի այցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նոյեմբերի 17-ին Բեռլինում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է DW-ն։

Կողմերը կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Քրիստիանե Հոֆմանը։

«Գերմանիայի դաշնային կառավարությունը և Թուրքիայի նախագահը տարբեր վերաբերմունք ունեն ՀԱՄԱՍ-ի նկատմամբ», սակայն կարծիքների փոխանակումը շատ կարևոր է, ընդգծել է պաշտոնական Բեռլինը։

 

Բացի այդ, Թուրքիայի պետության ղեկավարը կհանդիպի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

Միաժամանակ, Գերմանիայի բնակիչների գրեթե կեսը դեմ է Էրդողանի այցին երկիր։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման YouGov ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքում հարցվածների 45%-ը կողմ է արտահայտվել Էրդողանին ուղղված հրավերի չեղարկմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular