ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող անձանց ցուցակները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ համապատասխան տոկոսով (70-100 %) հավելավճար ստացող անձանց  ցուցակները:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ հավելավճարը սահմանվում է 5 տարի ժամկետով՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

Ըստ ցուցաբերած արդյունքների տրվող հավելավճարները.

 

1) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով,

2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով,

3) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով,

Ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից կօգտվեն աշխատանքի ընդունվելու օրվանից: Տվյալ անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած՝ հաշվարկային նույն սկզբունքով:

ԿԳՄՍ նախարարությունից նաև տեղեկացնում են, որ այժմ շրջանառվում է նախագիծ ըստ որի՝ 200.000 դրամ դրույքաչափ կսահմանվի կամավոր ատեստավորմամբ 60-69 % արդյունք գրանցած ուսուցիչների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular