Սպերցյանը կպայքարի ՌՊԼ-ի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար
ՍՊՈՐՏՌուսաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա արդյունքներով լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Իվան Սերգեևը՝ «Զենիթից», Եգոր Գոլենկովը՝ «Ռոստովից», Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարից», Միլան Գայիչը՝ ԲԿՄԱ-ից և Յուրի Դյուպինը՝ «Ռուբինից»։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երեք հանդիպումներում երկու գոլի հեղինակ է դարձել նախորդ ամիս։
Ընդհանուր առմամբ՝ ՌՊԼ-ի այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը 6 գոլ է խփել։