ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Ավանեսյանն ու Սարգիս Վարդանյանը՝ սամբոյի ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ

ՍՊՈՐՏ

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում:

Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում:

Ավանեսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է Նատալևիչին (ՖԻԱՍ 2), կիսաեզրափակչում պարտվել է մեկ այլ մրցակցի և դարձել է բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք՝ արցախցի Արման Ավանեսյանը Եվրոպայի գործող չեմպիոն է:

ԱԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև Սարգիս Վարդանյանը: Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է բուլղարացի մրցակցին, այնուհետև 6:5 հաշվով առավելության հասել է Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Զագիդ Գայդարովին (ՖԻԱՍ)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular