ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Երևանում. 58-ամյա վարորդը Օpel -ով «Կորեայի ձորում» մոտ 200 մետր սահել է ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  09:10-ի սահմաններում 58-ամյա Ֆելիքս Ղազարյանը, իր վարած Օpel Astra մակնիշի ավտոմեքենայով «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր սահելով՝ բախվել է քարերին ու հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները, պատգարակով, մեծ դժվարությամբ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա հոսպիտալացրել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:

Վթարի փասոտվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular