ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայոց ձորում պաշտոնյան դպրոցներին և համայնքապետարաններին ուղղորդել է ապրանքներ գնել իր խանութներից

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից մանրամասնում են՝ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2016թ. մարտից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի պաշտոնն զբաղեցրած Շ.Վ.-ն, պաշտոնավարման ընթացքում, որպես հանրային ծառայող, ունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար օրենքով սահմանված արգելք, 2012թ. հունվարի 23֊ին իր կնոջ մորաքրոջ անվամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ԱՁ։ Այն մշտապես կառավարել է անձամբ, համակարգել է դրա գործունեությունը, կազմել է ֆինանսական հաշվետվությունները, կատարել ԱՁ-ի գործունեության հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, իսկ ԱՁ-ի անունից բոլոր փաստաթղթերը կազմվել ու կնքվել են նրա պահանջով և գիտությամբ։

Վերջինս նաև անձամբ մասնակցել է իր կնոջ կողմից 2008թ. հիմնադրված, նույն գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության կառավարմանը։

Քննությամբ պարզվել է նաև, որ Շ.Վ.-ն, նշված ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտվելով իր պաշտոնից բխող լիազորություններից, դրանց մրցակիցների համար անհավասար պայմաններ ստեղծելով՝ 2017թ. հունվարի 11-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 30-ը՝ ՍՊԸ-ին, իսկ 2016թ. ապրիլի 27-ից մինչև 2019թ. մարտի 12-ը՝ ԱՁ-ին, տրամադրել է մարզի համայնքապետարաններին, դրանց ենթակա կազմակերպություններին, հանրակրթական ոչ առևտրային կազմակերպություններին, «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, շուկայականից անհամեմատ բարձր գնով, տարբեր տնտեսական, կենցաղային ապրանքներ, ծաղիկ, շինանյութ, գրասենյակային գույք և կահույք վաճառելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների, փողոցների լուսավորության, սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ կատարելու կամ միջոցառումների կազմակերպման ծառայություններ մատուցելու, դրանցից շահույթ ստանալու արտոնություններ ու առավելություններ։ Այդ կերպ ՍՊԸ-ին պատկանող խանութից՝ կատարվել են ընդհանուր 102.243.710 ՀՀ դրամի, իսկ ԱՁ-ին պատկանող խանութից՝ ընդհանուր 48.671.710 ՀՀ դրամի գնումներ։ Դա այն դեպքում, երբ ԱՁ-ն զբաղվել է փաստացի միայն թեփի, ալյուրի, գարու, ցորենի և աղի վաճառքով։ 

Բացի այդ, 2017թ. դեկտեմբերից մինչև 2020թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության նախկին պետը մարզպետարանի ենթակայության տակ գործող 21 հանրակրթական դպրոցի և համայնքային ենթակայության մարզադպրոցի տնօրեններին ուղղորդել է շուկայականից անհամեմատ բարձր գներով տարբեր ապրանքների գնումներ կատարել փաստացի իր ընտանիքին պատկանող վերը նշված խանութներից՝  պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 3.431.950 ՀՀ դրամի գույքային վնաս։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը ) և 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular