ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ռուսական հարաբերություներում նոր սրում է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական հարաբերություներում նոր սրում է սպասվում։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, թե՝ «Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը պետք է վերահսկի ոչ թե հայկական կողմը, այլ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները»։ Ըստ Զախարովայի՝ այդ մասին նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Հայկական կողմը պնդում է, թե երբեք և որևէ փաստաթղթով չի ստանձնել սահմանային վերահսկողությունը երրորդ երկրին հանձնելու պարտավորություն։

Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես արձագանքել է Մարիա Զախարովայի հայտարարություններին, ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նշել է, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանն իր տարածքում, իր պետականա ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային մաքսային հսկողություն։ Ըստ Բադալյանի՝ դա ակնհայտ է դառնում Հայաստանի կառավարության՝ վերջերս հրապարակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներից։ «Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում, այդ կոմունիկացիաները, ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է, ուստի բոլորովին գաղտնիք չէ, որ Ռուսաստանը լուրջ ախորժակ ունի անձամբ վերահսկելու այդ տարածաշրջանային կոմունիկացիաները, բոլոր կողմերին իրենից կախվածության մեջ պահելու համար։ Դրան առանձնապես դեմ չեն Թուրքիան և Ադրբեջանը, միակ դեմ կողմը տարածաշրջանում Իրանն է, որը բազմիցս հայտարարել է, թե դա կարմիր գիծ է համարում, ուստի և Ռուսաստանին քանի դեռ չի հաջողվել համոզել Իրանին, առանձնապես մեծ հնարավորություններ չի ունենալու իարկանացնել։ Այդուհանդերձ, այս նոր բանավեճը սպառնում է լրջորեն սրել հայ-ռուսական հարաբերությունները, որոնք առանց այն էլ գտնվում են վատ վիճակում։ 

Սեդա Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular