ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գյուղապետը աշակերտուհուն բռնաբարել է, բայց շարունակում է մնալ ազատության մեջ»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Hetq.am-ը գրում է.

Արարատ Դավթյան
Էդիկ Բաղդասարյան

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում: Չորս օր առաջ 8-րդ դասարանցիների միացյալ դասին նա երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) նա հանձնարարել է հետեւել իրեն:

«Դա առաջին դեպքը չէ. մի 3 շաբաթ է՝ այդպես է, ամեն ֆիզկուլտուրայի ժամին կանչել է Կարինեին եւ տարել: Երեխաները կասկածել են… Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնում է ու բանալու անցքով նայում»,- պատմում է Կարինեի հորեղբայրը՝ Գագիկը:

Կարինեի հետ կատարվածը տեսնելով՝ աղջիկը վազում եւ օգնության է կանչում ուսուցիչներին: Սկզբում «օգնության» է հասնում Ալվարդ Սահակյանը, հետո՝ Նելլի Գալստյանը, սակայն երկուսն էլ վախենում են դուռը բացել եւ գյուղապետ-ուսուցչի արածը «բացահայտ» տեսնել:

Արդեն երրորդ ուսուցիչը՝ դպրոցում պատմություն դասավանդող Հովհաննես Բաղդասարյանը, «դեպքի վայրին» մոտենալ ընդհանրապես հրաժարվում է:

«Ասում է՝ ես Ազատի հետ չունեմ, հետը կռված եմ, չեմ էլ ուզում երեսը տեսնեմ,- պատմում է Գագիկը,- երեխաները նորից դասի չեն մտել: Տեսնելով Կարինեի վիճակը՝ դուրս են եկել դպրոցի հայաթ ու կանչել՝ ար-դա-րու-թյուն, ար-դա-րու-թյուն: Մոտ 30 երեխա, ամբողջ գյուղում ձայնը զրնգացել է»:

Գագիկը մանրամասնում է, որ գյուղապետը երեխային բռնաբարել է: Դեպքից հետո աղջիկը կարմրած է եղել, քայլել է օրորվելով: Նա մինչեւ հիմա շատ վախեցած է. «Ով մոտենում է, ասում է՝ Ազատը եկավ, սպանելու է ինձ, Ազատը եկավ, սպանելու է ինձ: Մենակ էդ 2 բառն է ասում: Որ (Ազատը) ասել է՝ եթե ասես, սպանելու եմ, իմանում է, թե Ազատն է դուռը բացում-փակում»:

Գագիկի խոսքով՝ թե ստույգ ինչ է կատարվել, իրենք իմացել են դեպքի հաջորդ օրը:

«Գնացի, որ դպրոցի տնօրենին՝ Սիրուն Մկրտչյանին տեսնեմ, ասացին՝ գնացել է Գորիս: Մոտեցա ուսմասվարին՝ Ալվարդ Հայրապետյանին՝ Դուք գիտե՞ք, թե դպրոցում ինչ է կատարվում, հեսա սուտկեն լրացել է, բայց մեզ չեք ասել,- պատմում է Գագիկը,- դասատուներն ասում են՝ մենք շուտ ենք իմացել, մտածել ենք՝ թող անցնի գնա… Դե, գյուղապետ է մի պատառ կոշտ ու կոպիտ ա անում, ասում են՝ զահլա չունենք, վախենում են»:

Ըստ Գագիկի՝ գյուղապետ Ազատ Ղուկասյանին կանչել են տուն, որպեսզի անձամբ լսի, թե Կարինեն ինչ է պատմում: Սակայն գյուղապետը տուն մտնելուն պես սկսել է երեխային հրել եւ ասել՝ «ես քեզ կանչել էի իմ կաբինետ փարոսի համար, որ տեսնեմ՝ փարոս ստանո՞ւմ եք, թե՞ չէ»:

«Մենք իրան տնից հանեցինք, ասացինք՝ էսքանից հետո հլը բրդո՞ւմ ես: Զանգեցինք ոստիկանություն, մինչեւ 1 ժամը եկան, Կարինեին տարան, ուսուցիչների հետեւից գնացող աշակերտին էլ տարան ու պատմության դասատու Հովիկ Բաղդասարյանին»,- պատմում է Գագիկը:

Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» միայն հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով: Այլ հարցի ոստիկանությունը չի պատասխանում՝ «նախաքննության շահերից ելնելով»:

«Ինքը՝ գյուղապետը, երկու օր գնաց ստից պառկեց հիվանդանոցում, հիմա էլ փախել ա Երեւան: Իրան չեն բռնել»,- ասում է Գագիկը:

«Հետքի» տեղեկություններով՝ առաջին անգամը չէ, որ 1962 թ. ծնված Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր եւ, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Համայնքապետի այս անգամվա զոհը՝ 14-ամյա աղջնակը, տառապում է մտավոր հետամնացությամբ: Անհասկանալի է, թե ինչու Ազատ Ղուկասյանը մինչ օրս կալանավորված չէ: Մի՞թե այս անգամ էլ հանրապետական գյուղապետը անպատիժ կմնա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular