ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սափրված եւ հնազանդ. նպատակ ունեն «կոնտրոլի» տակ պահել դատավորներին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը շրջանառության մեջ է դրել դատավորների ներքին աշխատանքային կարգապահական կանոններ, որոնց մի մասը վերաբերում է նրան, թե դատավորն ինչ տեսքով պետք է ներկայանա դատարան։ Ըստ նախագծի՝ տղամարդ դատավորները պետք է սափրված կամ դեմքի խնամված մազածածկույթով ներկայանան աշխատանքի։

Մեր տեղեկություններով՝ այս աղմկահարույց նախագիծը հեղինակել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը՝ Մացոն, իշխանությունների սրտի դատավորը։ Դատավորների կարգապահական նոր վարքականոնով իրականում Անդրեասյանն ու Մնացական Մարտիրոսյանը նպատակ ունեն «կոնտրոլի» տակ պահել դատավորներին, լծակ ունենալ նրանց նկատմամբ։

Փաստաթղթով կարգավորվում են ոչ միայն դատավորների արտաքին տեսքի, այլ նաեւ աշխատանքային կարգապահությանն առնչվող, դատարանի գույքը պահպանելու, դատավորների միջեւ ծառայողական փոխհարաբերությունների եւ այլ հարցեր։

ԲԴԽ-ի մշակած այս վարքականոնները պարտադիր են դատավորների համար։ Դիցուք, որեւէ դատավոր այդ կանոնագրքի ընդունումից հետո աշխատավայրից շուտ դուրս գալու դեպքում պարտադիր պետք է գրավոր տեղյակ պահի դատարանի նախագահին, ուշանալու դեպքում պատճառները ներկայացնի։ Այսինքն՝ դատավորներին դարձնում են ենթակա անձ, չինովնիկներ, որոնք հաշվետու են վերադասին, մինչդեռ մինչ օրս նրանք ինքնուրույն անձ են եղել, եւ իրենք են որոշել՝ ինչ հագնել, երբ գալ ու գնալ աշխատանքի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular