ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատակազմի մեծահարուստ քարտուղարի ԺՊ-ն. ինչ ունեցվածք ունի Գրիգորյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շավարշ Գրիգորյանը 2023 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին, իսկ 2021թ. հոկտեմբերից մինչեւ 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը: Հավելենք նաեւ, որ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզում, «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թերեւս պաշտոնյայի հայրն է։ «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊ ընկերության հիմնադիրները եղել են Շավարշ Գրիգորյանը եւ նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը:

Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաեւ զբաղեցրել է Սեւանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաեւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի օգնականը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Գրիգորյանին են պատկանում մի քանի ձկնաբուծական ընկերություններ եւս, սակայն նրա հայտարարագրում որեւէ տող այդ կազմակերպություններից ստացված եկամուտների մասին չկա։

Ավելին՝ Շավարշ Գրիգորյանի՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրում եկամուտները կազմել են 214 մլն 584 հազար դրամ։ Եկամուտների գրեթե 74 մլն դրամը վարկ է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ից եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկից։ Շավարշ Գրիգորյանը 142 մլն 740 հազար դրամ ստացել է գույքի օտարումից, սակայն մութ է մնում այն կետը, թե այդ ինչ թանկարժեք գույք է ունեցել եւ վաճառել նախկին փոխնախարարը։ Փաստն այն է, որ Գրիգորյանը, հանդիսանալով մի շարք ձկնաբուծական ընկերությունների համասեփականատեր, որեւէ եկամուտ չի ստացել այդ ընկերություններից, ինչը կասկածելի է։

Նա 2021 թվականից հանդիսանում է «ՄԱԿ ՖԻՇ» ՍՊԸ-ի 8.34% բաժնետեր եւ «Հայնավթ» ՓԲԸ-ի 100% բաժնետեր եւ այս ընկերությունների շրջանառությունից որեւէ ֆինանսական եկամուտ չի ստացել։ Գրիգորյանը հայտարարագրել է 1 բնակարան Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկում, որը ձեռք է բերել 2023 թվականի մարտի 17-ին։ Հայտարարագրից հասկանում ենք, որ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա վերջում կազմել է 58 մլն 078 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 մլն 267 հազար դրամ, 400 ԱՄՆ դոլար եւ 657 եվրո։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հայտարարագրել է 2 մեքենա, որից մեկը բեռնատար՝ KRAZ մակնիշի, ձեռք բերված 2000 թվականին, եւ 2022 թվականին ձեռք բերված՝ 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի։ Նրան է վստահված իրականացնել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, ինչպես նաեւ համակարգել եւ վերահսկել քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ֆինանսական, գնումների, եկամուտների հաշվառման եւ գանձման, կազմակերպական, մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունների, քարտուղարության, մատակարարման եւ տեխնիկական սպասարկման ծառայության եւ առաջին եւ զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի աշխատանքները:

Հավելենք նաեւ, որ Շավարշ Գրիգորյանը հանդիսանում է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերը, եւ վերջին գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Ավինյանը վրդովված նշեց, որ Տորք Անգեղի այգում դատարանը ստիպում է տալ շինթույլտվություն, ինչը զայրացրել էր Ավինյանին։ Նա հրահանգել է Շավարշ Գրիգորյանին զբաղվել այդ հարցով. վերջինս, ըստ երեւույթին, հարցերը պետք է կարգավորի նախարար Մինասյանի հետ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular