Արևմուտքը ցանկանում է ընկերություն անել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի. ՌԴ ԱԳ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են ընկերություն անել հանրապետության հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, Россия-1 հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերություն անել՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է նա, փոխանցում է ТАСС-ը։
Լավրովի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ուղղությունը։
«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից և ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջանակի վերաբերյալ, ինչպես ուզում եք անվանեք, մենք երբեք որևէ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ ընկերություն չենք անում»,- ասել է ՌԴ դիվանագիտական ծառայության ղեկավարը։