Իսրայելն այսօրվանից Գազայի հատված ամենօրյա մարդասիրական դադարներ կիրականացնի. Սպիտակ տուն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍպիտակ տունը հայտնել է, որ Իսրայելը նոյեմբերի 9-ից կսկսի ամենօրյա չորսժամյա հումանիտար դադարներ իրականացնել Գազայի հատվածի հյուսիսում, որպեսզի տեղի բնակիչներին թույլ տա լքել վտանգավոր տարածքները, հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ իսրայելական իշխանությունները վստահեցրել են Վաշինգտոնին, որ այս դադարների ընթացքում Գազայում իսրայելական ռազմական գործողություն չի անցկացվի:
Սպիտակ տունն այս որոշումը ճիշտ ուղղությամբ քայլ է անվանել։