ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պիտի կանխենք արցախցիների արտագաղթը, եթե ոչ, ևս մեկ պարտություն կունենանք․ Արցախի թեմի առաջնորդ (Տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր ինքնությունը հո անձնագրով չէ, մեր ինքնությունը դրոշմված է Հայկով, Նոյով, Լուսավորչով, սրբազան հերոսներով, որոնց հոգևոր ձեռքը մենք միշտ պետք է ամուր բռնենք և մեր սրտում զգանք այդ ջերմությունը։ Մենք տարբեր անձնագրեր ենք ունեցել, դրանք կփոխվեն, մեր ինքնությունը՝ ոչ։ Հոգևոր ներուժը, որ ժառանգել ենք, որևէ պատերազմով չեն կարող մեզնից խլել։ Քաղաքականություն կփոխվի, անձնագիր կփոխվի, բայց մենք պետք է ապրենք մեր հայրենիքում, մեր սեփական հողի վրա և վճռականորեն պետք է կարողանանք կատարել այն առաքելությունը, որ ուխտել ենք Աստծո հետ,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 

«Անշուշտ, հատկապես այս օրերին Արցախում, Ստեփանակերտում կատարվողը՝ այդ թվում զորահանդեսները,  կարող է հուսահատության հասցնել մարդկանց, կասկածներ հարուցել վերադարձի հնարավորության հարցում, բայց պետք է գիտակցել, որ դրանք երկրորդական հարցեր են, կարևորը մենք նորից մեզ ճանաչենք, պատրաստակամ լինենք միաբանվելու։ Ազգը քանի՞ անգամ պետք է ցեղասպանվի, որ մտածի պաշտպանվելու մասին, քանի՞ պատերազմով պիտի անցնի, որ մտածի ապաստարաններ կառուցելու մասին, մենք նախ մեր սխալները պիտի ընդունենք, ապա պարարտ միջավայր ստեղծենք վերադարձի սերմերը գցելու։ Մենք այսօրվանից պիտի սկսենք մտածել այդ մասին, դեռ ուշացրել ենք, վերջին մարդը, որ Հակարիով անցել է, պետք է այդ պահից մտածեր Արցախ վերադառնալու մասին։ Անցնել սովորական կյանքի, մտածել միայն սեփական բարօրության մասին, սխալ է»։

Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի գնահատմամբ՝ մայր Հայաստանում ամեն ինչ պիտի անեն, որ արցախցիները հիմնավոր, համախբմված ապրեն, չմտածեն արտագաղթելու մասին։ «ժողովուրդը զգայուն է, եթե տեսնի որ իր մասին մտածում են, ջանքեր գործադրում, հեռանալու մասին չի էլ մտածի, ճիշտ հակառակը՝ կլծվի մայր հայրենիքին նվիրական առաքելությամբ ծառայելու գործին։ Քաղաքականություն մշակողների, բոլորիս նպատակը պետք է լինի կանխել արցախցիների արտագաղթը, դա կրկնակի պարտություն կլինի»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular