ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեկվանից որոնվող 24-ամյա տղայի դին հայտնաբերել են Կիևյան կամրջի տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սայմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների` բաժնի պետ Հարություն Դանիելյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի, և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ երեկվանից որոնողական աշխատանքների արդյունքում Կիևյան կամրջի տակ՝ մասամբ անանցանելի վայրում, հայտնաբերել են որոնվող՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Ղուկաս Ղ.-ի դին: Գրել է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկրարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Փրկարարաները մեծ դժվարությամբ՝ ճոպանի և պատգարակի միջոցով դին մոտեցրել են դիատարին:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Միշա Խաչատրյանն ու Դավիթ Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:

Ըստ նախնական տեղեկության՝ երիտասարդ տղան կամրջից ցած նետվելով` ինքնասպան է եղել:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular