ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ՝ «Էրեբունի ամրոց»-ի մոտ, ևս 2 վիրավոր կա, կասկածյալների մեջ «Վովայի Արշակ»-ի հարազատներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 4-ին «Աբովյան» բժշկական կենտրոն են դիմել 2 քաղաքացի, ովքեր մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ «էրեբունի» թանգարանի հարևանությամբ գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքին, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Քրեական ոստիկանությունում պարզել են, որ այդ անձինք են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վարդան Ս.-ն և 25-ամյա Նարեկ Գ.-ն: Քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվում է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից «Աբովյան» բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկանները պարզել են, որ Վարդան Ս.-ն այդ օրը ժամը 01:00-ից միչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, որտեղ ավտոմեքենա կայանելու հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել նրան և Նարեկ Գ.-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular