ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացավ 3 երեխաների աչքի առջև. գաղթի ճանապարհը Կարինեի համար փրկության ճամփա չդարձավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտցի Կարինեն ամուսնու և 3 անչափահաս տղաների հետ սեպտեմբերի 27-ին բռնեց Հայաստան բերող փրկության միակ ճանապարհը։ Եղբոր կինը՝ Ռուզաննան, MediHub-ին պատմեց ընտանիքի ողբերգությունը. բարեսիրտ ու անչափ հոգատար Կարինեն մահացավ դժբախտ պատահարի հետևանքով։

«Կարինկայի մահով ես հասկացա, որ ճիշտ է այն պնդումը, որ Աստված լավերին է տանում իր մոտ։ Նա մեր ընտանիքում միայն հարս չէր, ինձ համար քույր էր, մեր հենարանն էր։ Սեպտեմբերի 28-ին Շուշիի շրջանի Հին շեն բնակավայրն անցած մեքենաները կանգնել էին խցանման մեջ։ Առավոտ շուտ ժամը 5։30-ի սահմաններում  դուրս էր եկել մաքուր օդ շնչելու։ Իրենց մեքենայից մի քիչ վերև Կամազ մակնիշի ավտոմեքենա էր կանգնած, որի վարորդը ևս դրսում էր, ընտանիքը՝ մեքենայում։  Կամազն ինքն իրեն սկսվում է շարժվել, սպուսկի վրա, այդ ժամանակ Կարինեն փորձում է փրկվել, չի հասցնում, մնում է իրենց ու էդ մեծ մեքենայի արանքում», - պատմեց մեր զրուցակիցը:

Ցավով ավելացնում է, որ դրանից հետո երիտասարդ կինն ապրեց ընդամենը 4 րոպե, կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց։  

Ռուզաննան ու իր ամուսինը դեպքի վայրից 500 մետր են հեռու եղել, դարձյալ խցանման մեջ։ Երբ հեռվում տեսել են Կարինեի ամուսնու ավտոմեքենան, ուրախացել են, որ գտել են իրար, բայց երբ մոտեցել են, տեսել իրավիճակը, բոլորը քարացել են։ 

«Ախր շատ դժվար է առանց Կարինե։ Նրա մահը ծանր ենք տանում բոլորս։ Նկարագրելու չէ ամուսնու և երեխաների ապրումները։ Մենք լավ մարդ ենք կորցրել։ Ամբողջ բլոկադայի ընթացքում, ինչ ուներ խնայած, բոլորիս հավասար բաժանում էր։ Միշտ ասում էի՝ «Կարինկա, դու մեր ամբողջ բարեկամությունն իրար կապող շաղախն ես, մեր տան խաղաղության աղավնին»»,- Կարինեի մասին պատմում է Ռուզաննան, ավելացնում, որ դրական բոլոր հատկանիշներից առաջ՝ նա հրաշալի կին ու մայր էր։ 

Ամուսինն աշխատում էր The Halo Trust ականազերծման կազմակերպությունում, ինքը ստանձնել էր երեխաներին դաստիարակելու պարտականությունը։ Այդ համերաշխ ընտանիքը հիմա դժբախտացավ․ «Մեծ տղան 14 տարեկան է, միջնեկը` 12, փոքրը՝ 10։  Կարինկայի ընտանիքն այժմ վարձով բնակվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում։ Նոր բնակարան են փնտրում՝ ավելի հարմար գնով։  Բալիկները հաճախում են թիվ 164 դպրոցի ռուսական սեկտոր։ Նրանց խնամքով զբաղվում է հայրը և հորաքույրը, հաճախ նաև մեզ են այցելում։ Մոր կորուստը շատ է ազդել երեխաների հոգեկան ներաշխարհի վրա, ամեն ինչ իրենց աչքի առաջ է տեղի ունեցել, մեծ երեխաներ են, դժվար է հարմարվելը»։ 

Խոսելով Կարինեի երազանքների մասին՝ Ռուզաննան ասաց, որ քչով գոհացող մարդ էր, սեփական տուն ունենալու և երեխաներին հաջող ապագա տալու մասին էր երազում... իր համար դա  անկատար մնաց։

Հունան Թադևոսյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular