ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ զույգերը ծիծաղում են անկողնում․ սեքսի և հումորի զգացումի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ասում են` լավ և առողջ հարաբերությունների կարևոր պայմաններից է նաև միմյանց հետ, ոչ թե միմյացն վրա ծիծաղելը: Պատմում ենք` երբ և ինչի վրա կարելի է ծիծաղել անկողնում:

Հիշու՞մ եք, թե նախկինում ինչպիսին էր ծանոթության մասին հայտարարությունը․ «Առանց նյութական խնդիրների, վնասակար սովորությունների, բայց հումորի զգացումով»։ Ընտրյալին ներում են նույնիսկ մի քանի վնասակարսովորություններ, սակայն աններելի է, եթե հումորի զգացում չունի։Картинки по запросу անկողնում

Եթե տղամարդիկ առողջ հումոր ունեն, նրանք հմայիչ և սեքսուալ են թվում։ Ինչպես կարգն է, սրամիտ մարդն օժտված էբնավորության հմայիչ որոշ գծերով․ նրբությամբ, ստեղծարարությամբ, մտքի աշխուժությամբ և  ինտելեկտով։ Այսպիսիմարդու հետ հեշտ է շփվել և ընդհանուր լեզու գտնել։ Ամերիկացիները նույնիսկ հետազոտություն են անցկացրել, որիարդյունքում պարզել են, որ հումորի զգացումով տղամարդիկ անձնական կյանքում ավելի հաջողակ են, քան նրանց ավելի «լուրջ» հասակակիցները։

Հումորը կախարդական փայտիկ է, որն օգնում է հարաբերություն կարգավորել, իսկ հետագայում հեշտությամբ կարգավորել առաջացող խնդիրները։ Ռազմավարական բարի կատակը կօգնի հարթեցնել ծանոթությունների առաջինփուլում ի հայտ եկող անհարթությունները, անհարմար իրավիճակից ելք գտնել։

Հարաբերությունների սկզբում մարդիկ վախենում են անկողնում անկարող լինելուց։ Սա անվանում են սեքսուալանհաջողությանը տագնապալից սպասելու համախտանիշ։  Ծիծաղը, որպես ուժեղ դրական զգացմունք, կարող էհիանալի հնարավորություն դառնալ լիցքաթափվելու և մկանային լարվածությունը  թուլացնելու համար։ Բացի այդ,ժպիտը, որպես հոգեբուժություն, սեքսուալ խանգարումները բուժելու հին պատմություն ունի։ Այդպիսի մեթոդներ հիմաէլ գոյություն ունեն։

Սակայն մեդալի հակառակ կողմն էլ կա։ Մեկ «անհաջող» կատակը կարող է քանդել և նորաստեղծ զգացմունքները, ևսեքսուալ հարաբերություն ունենալու հնարավորությունը։ Պահի ազդեցության տակ անհարկի սրամտությունը կարող էվիրավորական լինել և զարգացնել թերարժեքության կոմպլեքս։ Այդպիսի տհաճ հետևանքներից խուսափելու համարպետք է միասին ծիծաղել, ոչ թե միմյանց վրա։ Գռեհիկ պատմությունները և անեկդոտները ընդունելի են միայն այն դեպքում, երբ զուգընկերները հասկանում են իրար։

Անձնական, միայն ձեզ հասկանալի կատակները, որոնք միասնական անձնական կյանքից են,  կարող են հաջող հարաբերությունների հիմք դառնալ։  Ծիծաղը և հումորը, անխոս, տեղին են անկողնում, բայց մեծ կապ ունեն ոչ թե սեքսի, այլ սիրո և սիրահարվածության, զույգերի փոխհարաբերությունների, նրա հետ, թե ինչպես են զույգերը զգում միմյանց, որքան են նրանք ուշադիր միմյանց հանդեպ, վստահում իրար։

Լավ և առողջ սեքսը, ինչպես և լավ, սրտանց ծիծաղը, հարաբերությունների կարևոր մասն են։ Դա այն է, ինչ միավորումէ մարդկանց, հարաբերություններում էներգիա է ստեղծում, օգնում է հաղթահարել դժվարությունները ևձախորդությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular